
Ծնվել է 1919 թվականին Շամխորի շրջանի Բարում գյուղում: 1941 թվականի հունիսին զորակոչվել է: Մարտնչել է Բեռլինում, գեներալ Ժուկովի հրամանատարությամբ: Կռվել է Բրյանսկում: 1943 թվականին Մինսկում ծանր վիրավորվել է գլխից, երկար ժամանակ հոսպիտալում բուժվելուց հետո, որպես հաշմանդամ զորացրվել և վերադարձել է տուն: Երկար տարիներ հայրենի Բարում գյուղում աշխատել է որպես մանկավարժ: Պատերազմի ժամանակ կատարած սխրագործությունների, ինչպես նաև մանկավարժական - հասարակական գործունեության համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել բազմաթիվ շքանշաններ և մեդալներ: Մահացել է 2011թ հունիսի 9-ին:
|
|
Այցելություններ
Այսօր | 2204 | Երեկ | 3042 | Այս շաբաթ | 10974 | Այս ամիս | 26206 | Ընդամենը | 3062650 |
|