Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նշվում է պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ, այդ օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-ին է: Եվրոպայում ապրիլի 29-ը շատ շքեղ նշվում է պետական մակարդակով, իսկ Հայաստանում` ոչ այդքան: Թեև 2004թ-ից` ընդունվել է Հայաստանում: 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ: 2011-ին այդ պատիվը տրվել է բելգիացի պարուհի Ան Թերեզա Դը Կերսմեկերի: Անցիալ տարի պարի միջազգային օրվա խորհուրդը նվիրված էր պարի թերապիային: Բյուրեղավան քաղաքում գործում են երկու պարային խմբեր՝ «Բյուրեղ» պարային համույթը, Արմեն Կոստանդյանի և Արվեստի դպրոցի պարային համույթը Սյուզաննա Զաքարյանի ղեկավարությամբ: Ինչպես, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կենսագրությունն այնպես էլ ցանկացած անսամբլ ունի իր կենսագրությունը: 2008թ-ին Արվեստի դպրոցում բացվում է պարային համույթը: Համույթի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը Սյուզաննա Զաքարյանն է, ով պարարվեստում է արդեն 18 տարի: Նա պարում է 6 տարեկանից Աբովյան քաղաքում գործող «Կոտայք» պարային անսամբլում, նրա առաջին ուսուցիչը Արմեն Կոստանդյանն է: Սյուզաննան արվեստի այս ճյուղում ունենալով արդեն իսկ մեծ փորձ, նա պարարվեստի գաղտնիքները սովորեցնում է իր սաներին: Համույթը ունի 2 խումբ՝ 6-10 և 10-15 տարեկան տարիքային խմբերում: Ստեղծման օրից մինչև մեր օրեր տարեց տարի ավելանում է բյուրեղավանցի երեխաների հետաքրքրությունը դեպի պարարվեստ, իսկ դա վկայում է լավ մասնագետների առկայությունը: 21 երեխա այսօր համույթում է, նրանք սիրով են մասնակցում պարապունքներին: Արվեստի դպրոցում հաճախակի կազմակերպում են համերգներ, հանդես են գալիս հաշվետու համերգներով և հանդիսատեսին ներկայացնում այն, ինչ սովորել են: Այստեղ սովորում են տարբեր ոճի պարեր, սակայն հիմքը՝ հայկական ժողովրդականի վրա է: Պարերը բեմադրում է գեղարվեստական ղեկավարը: 2011թ-ին մասնակցել է «Նազանք» հանրապետական մրցույթ փառատոնին արժանացել 3-րդ պատվավոր մրցանակի և մեդալի: 2012թ. մասնակցելով նույն փառատոնի գալլա համերգին, ներկայացնելով «Շուրջ պար» ժողովրդական պարը: Լավագույնս ներկայանալու համար տրվել է պատվոգիր: 2013-ին. կրկին նույն մրցույթ փառատոնում արժանանում է շնորհակալագրի: Համույթում հիմնականում պարում են աղջիկներ ՝ 5 տարի սովորելուց հետո նրանց տրվում է ավարտական վկայական: Սյուզաննա Զաքարյանը հարցազրույցի ընթացքում նշեց, որ ունեն տարածքի խնդիր. «Փորձասրահ չունենք, Արվեստի դպրոցի դահլիճում ենք փորձերը կատարում, ինչը շատ փոքր է, պարը լիարժեք ներկայացնելու համար>>: Կան նաև այլ խնդիրներ, բայց առաջնայինը համարում են այդ: «Հիմնականում սովորեցնում եմ իմ բեմադրած պարերը, իսկ եթե վերցնում եմ, միայն վարպետ՝ Վանուշ Խանամիրյանինը, որոնց մեջ կյանք ու հոգի է դրված».- ասում է Սյուզաննան: Համույթը պատրաստվում է մասնակցելու՝ մայիսի 9-ին Բյուրեղավանում կազմակերպվող քաղաքային միջոցառմանը և Արվեստի դպրոցի հիմնադրման 40 հոբելյանական տարեդարձին: Համույթը դեռ բյուրեղավանցի արվեստասեր հասարակությանը ասելիք ունի: Մեզ մնում է բուռն ստեղծագործական ապագա ցանկանալ նրանց և պարարվեստի ներկայացուցիչներին: Պարը դա այն ապրելակերպն է, որտեղ իրական կյանքի պատկերը վերարտադրվում է բեմադրության միջոցով:
29.04.13. |