Մուտք
ՀայերենРусскийEnglish
Վատ պայմաններում լավ արդյունքներ PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 1989 թ-ի հոկտեմբերին: Այսօր մարզադպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները կարողանում է անցկացնել պարապմունքներ և ունենալ արդյունքներ: Մարզադպրոցը գտնվում է Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ: Այստեղ պարապմունքներն անց են կացվում 6 սպորտաձևերից՝ թեթև ատլետիկա, բռնցքամարտ, սամբո ըմբշամարտ, ձյուդո, ազատ ոճ ըմբշամարտ, ֆուտբոլ: Չնայած վատ պայմաններին ու մարզիչների աղքատիկ աշխատավարձին, այնուամենայնիվ երեխաների հետ աշխատում են պրոֆեսիոնալ մանկավարժ-մարզիչներ: Այս պահին գրանցված են 420-ից ավել 6-18 տարեկան երեխաներ ու պատանիներ ոչ միայն Բյուրեղավանից այլև Արզնիից, Նուռնուսից, Աբովյանից: Անցած տարիներին այս մարզօջախում պարապմունքներ են անցկացրել շուրջ 850 պատանի: Տարբեր տարիներին մարզադպրոցը տվել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ, ՀՀ բազմակի չեմպիոններ, միջազգային և հանրապետական մրցաշարերի հաղթողներ, մրցանակակիրներ: Նշենք անուններ. 1992թ-ի սամբոյի աշխարհի առաջնությանը Էդգար Բաբախանյանը գրավել է 4-րդ տեղը: 1994թ-ին` կրկին սամբոյի աշխարհի առաջնություն, որտեղ մասնակցել են Էդգար և Արման Մանուչարյանները: 2002 և 2003թթ ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցել են Հովիկ Խանզադյանը և Գարիկ Հովհաննիսյանը: 1992թ-ին 100մ վազք կարճ տարածությունում Լենա Արշակյանը դարձել է ՀՀ չեմպիոն: Վերջին տարիներին ևս մարզադպրոցը ունեցել է հաջողություններ՝ 2010թ. Թուրքիայում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարում Սերգեյ Բադալյանն ունեցել է հաջողություններ, իսկ 2012թ-ին Բուլղարիայում, 46կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղ: Այս տարվա մայիսին Արտաշ Ոսինյանը և Գևորգ Ազարյանը, Կոտայքի մարզի Զառ գյուղում կայացած սամբոյի մարզային մրցաշարում գրավել են մրցանակային 1-ին տեղ: Իջևանում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Բորիս Պետրոսյանը գրավել է 3-րդ տեղ: Վանաձոր քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մարշալ Բաղրամյան հուշամրցաշարում Արման Աթայանը պարգևատրվել է ոսկե մեդալով: Չունենալով հնարավորություններ դպրոցն ունի այսքան հաջողություններ ու ձեռքբերումներ: Դպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանի խոսքով իրենց օգնում է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Քաղաքում պարբերաբար կազմակերպվող մրցաշարերին իր մասնակցությունն է ունենում, աջակցում, լավագույն մարզիկներին պարգևատրում գումարով: Քաղաքապետարանի միջոցներով դպրոցի սաներին ապահովել են մարզահագուստով, մարզագույքով: Նա նշեց նաև.«Մեր միակ ցանկությունն է դպրոցի կառուցումը, որպեսզի երեխաները լավագույն մարզասրահներում, մարզադաշտում և լավ պայմաններում պարապեն: Բյուրեղավանցի երեխաների մոտ հետաքրքրություն կա դեպի ֆուտբոլ մարզաձևը և մենք փորձում ենք այն մասսայականացնել: Ֆուտբոլի խմբում պարապում են 20 երեխա, մյուս խմբերում 10-12 երեխա»: Մարզադպրոցը այժմ պատրաստվում է միջխմբային մրցումների: Սեպտեմբերին մասնակցելու են 2001թ-ին ծնված պատանիների ՀՀ ֆուտբոլի առաջնությանը: Այսպիսի դպրոցներից են ծնվում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, իսկ լավ մարզիկ ունենալու համար միայն մարզիչների հոգատար վերաբերմունքը քիչ է, անհրաժեշտ են լավ պայմաններ:

23.05.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4381584
Այսօր315
Երեկ2208
Այս շաբաթ7333
Այս ամիս29443
Ընդամենը4381584

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: