Մուտք
ՀայերենРусскийEnglish
Վերաբացվեց Բյուրեղավանի մանկապարտեզը PDF Տպել Էլ.փոստ

2013թ-ի հունիսի 14-ը Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համար նշանավորվեց մեկ կարևոր իրադարձությամբ: Բացվեց մանկապարտեզը, որը սպասված նվեր էր համայնքի ու հատկապես նրա փոքրիկ բնակիչների համար: Երկհարկանի շքեղ կառույցը հունիսի 1-ից իր հյուրընկալ դռները բացեց բյուրեղավանցի 120 փոքրիկի առջև: 10.000 բնակիչ ունեցող համայնքի համար սա մեծ ձեռքբերում է, որովհետև տարիներ շարունակ մանկապարտեզը չի գործել պատճառը՝շենքային վատ պայմաններն ու ավերակ, անմխիթար տեսքը: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկն էր այս հարցը, որն էլ լուծում ստացավ իր իսկ նախաձեռնությամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ: Կառավարության և քաղաքապետարանի բյուջեի գումարներով 2 տարի շարունակ ամբողջովին հիմնանորոգվեց մանկապարտեզի շենքը: Ընդհանուր ծախսվել է ՝ 165մլ 900հազար դրամ: Մանկապարտեզն ապահոված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և համապատասխան գույքով: Գույքի ձեռք բերման հարցում օգնել են քաղաքի գործարարները: Զբաղեցրած տարածքը՝ 0,4249 հեկտար է, որից 701.82քմ-ը շինությանն է: Բյուրեղավան քաղաքում խորհրդային տարիներին գործել է 4 մանկապարտեզ, Հայաստանի անկախացումից հետո, այս մանկապարտեզը (նախկինում N 2) 1997թ-ին հանձնվել է համայնքին և ամենավատ պայմաններում գործել մինչև 2008թ-ի նոյեմբեր ամիսը: Այս փաստն արդեն վաղ անցյալում է և բյուրեղավանցի փոքրիկը մանկապարտեզ է հաճախում, որտեղ հարմարավետ է, արդի չափանիշներին համապատասխան: Հանդիսավոր բացմանը մանկապարտեզի հյուրերն էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և այլ պաշտոնատար անձիք: Հյուրերը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի և բյուրեղավանցիների հետ կիսեցին նրանց ուրախությունը.«Շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր սատարեցին ու ցանկացան, որ մեր քաղաքում այս կարևոր հարցը լուծում ստանա: Շնորհավորում եմ բոլորիս այս որակյալ կառույցը քաղաքում ունենալու համար»-բացման խոսքում ասաց քաղաքապետը: Բյուրեղավանցիներին շնորհավորեց նաև Կոտայքի մարզպետը: Հյուրերը շրջայց կատարեցին մանկապարտեզի խմբասենյակներում, շփվեցին փոքրիկների հետ: Արմեն Գևորգյանն իր գոհունակությունը հայտնեց և ուրախությամբ փաստեց, որ նմանատիպ, բարեկարգ նախակրթարանների առկայությունը շատ կարևոր են մարզերում: Մանկապարտեզում գործում են՝ կրտսեր 2-րդ «Ա», կրտսեր 2-րդ «Բ», միջին և ավագ խմբեր, յուրաքանչյուր խմբում հաճախում է մոտ 30 երեխա: Փոքրիկների սնունդը բարձր որակի է, իսկ ճաշացանկը բազմազան՝ նախաճաշ, ճաշ, ետճաշ: Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին Հակոբ Բալասյանին, այս ամենն իրականացնելու համար: Արմեն Գևորգյանն իր այցի ընթացքում եղել էր նաև Բյուրեղավան քաղաքի ավագ, հիմնական դպրոցներում, նախակրթարանում և ծանոթացել առկա խնդիրներին: Վերջում հանդիպել է քաղաքում կառուցվող խմելու ջրի ջրամատակարարման ցանցում աշխատանքներն իրականացնող կազմակերպիչների հետ և տեղեկացել աշխատանքների ընթացքին:

17.06.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2993740
Այսօր2181
Երեկ2649
Այս շաբաթ16222
Այս ամիս16222
Ընդամենը2993740

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: