Log in
ՀայերենРусскийEnglish
Նախակրթարանի վերջին զանգը PDF Print E-mail

Վերջին օրերին Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցին կից գործող նախակրթարանի առաջին շրջանավարտների վերջին զանգն էր: 80 երեխա հրաժեշտ տվեց նախակրթարանին` իր հետ տանելով գիտելիքի մեծ պաշար: Այստեղ ուսուցումն իրականացվում է քայլ առ քայլ ծրագրով: Մանկական այս կրթօջախը համայնքապետարանի և համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ամենօրյա հոգատարության և ուշադրության կենտրոնում է: Ժամանակակից նախակրթարանի համար դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին` խմբասենյակներով, որոնք հիմանանորոգվել են, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով: Բյուրեղավանցի տասնյակ երեխաներ նախակրթարան սիրով են հաճախում, ծնողները թեթևացրել են իրենց հոգսը, փոքրիկներին բերելով այստեղ: «Մեղու», «Զանգակ», «Մանուշակ» խմբերի սաներն ավարտական հանդեսին ներկայացան հրաշալի կատարումներով: Արփիկ Հակոբջանյանի, Լենա Շահնազարյանի, Զինաիդա Զաքարյանի ջանքերով կազմակերպվել էր «Հրաժեշտ նախակրթարանին» ցերեկույթը, որտեղ մանուկները հատուկ ոգևորությամբ հիացրեցին թե ծնողներին, թե հյուրերին: Բոլոր 3 միջոցառումներին հյուր էր Հակոբ Բալասյանն, ով գոհ էր մանկավարժների աշխատանքից: «Շնորհակալ եմ: Համատեղ աշխատանքի, չարչարանքների շնորհիվ այսօր տալիս ենք առաջին պտուղները: Կարճ ժամանակահատվածում երեխաները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերել, այլև սովորել են երգել ու պարել, նկատում եմ՝ նրանց մեջ ճաշակ է ձևավորվել: Շնորհակալ եմ Ձեզ, տիկին Խաչիկյան, Ձեր հետևողական աշխատանքի արդյունքն է այս ամենը»: Տնօրեն Կարինե Խաչիկյանը նշեց, որ Հայաստանի տարածքում քիչ կան նման նախակրթարաններ և այն ունենալու համար պարտական ենք համայնքի ղեկավարին. «Այս կարևոր կառույցն անհրաժեշտ էր մեր քաղաքին: Մեր երեխաներն արդեն ունեն տարրական գիտելիքներ և պատրաստ են հաճախել դպրոց: Շնորհավորում եմ մեր առաջին սաներին, թող նախակրթարանի պատիվը նրանք բարձր պահեն»: Ծնողների երախտագիտությունը մեծ էր: Նրանք փաստեցին, որ օրեցօր իրենց երեխաները փոխվում են և ավելի պատրաստված դառնում:

09.07.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349364
Այսօր701
Երեկ2179
Այս շաբաթ8964
Այս ամիս49319
Ընդամենը4349364

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: