Մուտք
ՀայերենРусскийEnglish
Բյուրեղավանցիների հաղթանակը PDF Տպել Էլ.փոստ

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ, մրցույթի եզրափակումը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում: 10-րդ հոբելյանական մրցույթը իր բազում ցուցանիշներով գերազանցեց բոլոր նախորդներին: «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Արցախից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Բյուրեղավան համայնքից եզրափակիչ փուլին մասնակցում էին Եղյանների, Պիճիկյանների, Հայրապետյանների, Ասատրյանների և Դավթյանների ընտանիքները: Պայքարն անզիջում էր, մրցակցությունը` թեժ: Մասնակից 144 ընտանիքների մեջ կային այնպիսիք, որոնք մասնակցել էին առաջին տարվանից և որպես կանոն, հանդես եկել գրեթե բոլոր եզրափակիչներում: Այդպիսին էր Եղյանների ընտանիքը: Սկսած 2004թ-ից անընդմեջ նրանք մասնակցում են և գրանցում հաղթանակներ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին: Երկրի նախագահը ողջունեց բոլոր մասնակիցներին.« Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»: Հանրապետության նախագահը «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի հաղթողներին հանձնեց վկայագրեր, դրամական պարգևներ, հուշանվերներ և մարզահագուստ: Կոտայքի մարզը բյուրեղավանցիների բարձր արդյունքների և լավ մասնակցության շնորհիվ, թիմային հաշվարկով գրավեց 2-րդ պատվավոր տեղը: Հանրապետության նախագահը գավաթը հանձնեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Բյուրեղավանցի Ասատրյանների և Պիճիկյանների ընտանիքներն առանձին խաղային մարզաձևերից գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը: Եղյանների ընտանիքը բոլոր մրցաձևերից ունենալով բարձր ցուցանիշներ՝ կանգնեց 1-ին պատվավոր պատվանդանին և նախագահից ստացավ 500.000 դրամ պարգև` կրկին բարձր պահելով բյուրեղավանցիների պատիվը: Նրանք 10 տարի մասնակցելով այս մրցաշարին 2-րդ անգամ ստանում են «Լավագույն մարզական ընտանիք» կոչումը: Ուրախությունը կիսում էր նաև համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Նա սկզբից մինչև վերջ իր թիմի հետ էր. «Կոտայքի մարզի գրանցած բարձր ցուցանիշների համար մեծ ավանդ ունի Հայկ Եղյանի ընտանիքը: Եվ պատահական չէ, որ այս ընտանիքը հանդիսանում է մրցաշարի հիմնադիրներից: Շնորհակալ եմ իմ թիմից պատասխանատվության, արժանապատվության, պատվախնդրության համար»:

26.08.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2970877
Այսօր201
Երեկ1940
Այս շաբաթ5351
Այս ամիս37216
Ընդամենը2970877

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: