Մուտք
ՀայերենРусскийEnglish
Կյանքում բոլոր լուսե մարդկանց ուսուցիչ անունն են տվել PDF Տպել Էլ.փոստ

Հոկտեմբերի 5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն: Այն նշվում է 1994թ-ից, ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Գիր ու գրականության, դպրոցի և ուսուցչի դարավոր պաշտամունք ունեցող հայ ժողովրդի համար վեհ է այս բառի էությունը և խորունկ նրա իմաստը: Ուսուցիչ, այս բառի մեջ ամփոփված է՝ կրթություն, հոգատարություն, սեր, քնքշանք: Բյուրեղավան քաղաքի հիմնական դպրոցի ուսուցչուհի Անուշ Արամի Հարությաունյանը 36 տարի կրթում ու դաստիարակում է սերունդներ, տալիս գիտելիք և սովորեցնում մարդ լինելու կարևորությունը: Անուշ Հարությունյանը (Անուշ Արամովնան, այսպես են նրան կոչում բոլորը) ծնվել է 1957թ-ի սեպտեմբերի 14-ին Երևանում, սովորել է թիվ 83 ռուսական թեքումով դպրոցում: 1974-76թթ ուսանել է Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում: Ավարտելուց հետո նրան ուղարկում են աշխատանքի՝ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղ, միջնակարգ դպրոցում որպես ռուսերեն լեզվի ուսուցչուհի: Հենց այդ պահին կատարվում է նրա մանկության երազանքը, երբ առաջին անգամ ոտք է դնում դասարան և սկսում դասապրոցեսը: 1977թ-ին ամուսնանում է, տեղափոխվում և աշխատանքի անցնում Բյուրեղավանի միջնակարգ դպրոցում, որտեղ էլ աշխատում է մինչև օրս: Բարձրագույն կրթություն ստանում է 1981-86թթ-ին Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Կոչումով ուսուցչուհի Անուշ Հարությունյանը շատ է սիրում իր աշխատանքը և առաջնորդվում է ռուս մեծ գրող Չեխովի խոսքերով.« В человеке должно быть все прекрасно: и лицо, и одежда, и душа, и мысли» : Ա. Հարությունյանն իր մանկավարժական գործունեության ընթացքում ունեցել է 3 տարրական դասարան և 4 դասղեկական դասարան: Այնքան է սիրում դպրոցը, որ բացի ռուսերեն լեզուն դասավանդելուց, դպրոցում կատարել է բոլոր աշխատանքները: Նրա ավագ ընկեր Ա. Բաբայանը միշտ կատակով ասել է. «Դու հիմա ինչ ես աշխատում դպրոցում»: Հարցազրույցի ընթացքում տիկին Հարությունյանը նշեց, որ ուսուցչի առաքելությունը շատ կարևոր է և պատասխանատու. «Եթե սիրում ես քո աշխատանքը և այն սիրով ես կատարում ուրեմն բարդ բան չկա: Ես իմ գործից հաճույք եմ ստանում: Ըստ իս մանկավարժ ծնվում են և ոչ դառնում: Ես հիշում եմ փոքր հասակում ինչպես էի տետրեր ու գրքերը վերցնում, դաս տալիս ինձանից փոքրերին: Իմ ռուսերեն լեզվի ուսուցչուհին ևս իր հետքն է թողել իմ մասնագիտության ընտրության հարցում»: Ուսուցիչը մեծ ու կարևոր դեր է կատարում մեզանից յուրաքանչյուրի կյանքում ու չեմ կարծում, որ ուսուցչի տոնը միակ օրն է, երբ կարող ենք շնորհակալություն հայտնել նրանց: «Մեր դպրոցում սովորում են նաև խնամքի կենտրոնի երեխաները: 4 օր առաջ նրանցից մեկը իր ընկերուհուն խնդրել է, որ ինձ նամակ գրի: Նամակում գրված էր. « Անուշ Արամովնա, ես Ձեզ շատ եմ սիրում»: Նամակի հեղինակը ունի բավարար գիտելիքներ, բայց մտածել է, որ եթե ինքը գրի, միգուցե տառասխալներ անի և ուսուչուհուն նեղացնի: «Երբ ստացա այդ ծրարը, անակնկալի եկա ու շատ հուզվեցի»: Ա. Հարությունյանն իր երկարամյա աշխատանքային գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի: Նրա համար ամենամեծ գնահատանքն աշակերտների սերն է, որը վայելում է մինչ օրս: «Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել եմ երեխաների կրթության և դաստիարակության գործին» և հավելում բացի գիտելիքից, երեխաների մեջ ձևավորում է նաև մշակույթ: Բարի ու համեստ ուսուցչուհու տարբեր տարիների շրջանավարտները լսելով միայն Անուշ Արամովնա անունը, դեմքներին հայտնվում է ժպիտ ու լսում նրա մասին ականջ շոյող խոսքեր: Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հոկտեմբերի 4-ին ուսուցչի օրվա առթիվ վաստակաշատ մանկավարժին պարգևատրեց շնորհակալագրով՝ Բյուրեղավան քաղաքում մատաղ սերնդի կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի և մանկավարժական գործունեության համար: «Շնորհակալ եմ գնահատանքի ու վերաբերմունքի համար: Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերներին այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ նրանց ամենալավն ու բարին, համբերություն այս պատասխանատու աշխատանքում»: Քաղաքի բոլոր մանկավարժական կոլեկտիվներին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հակոբ Բալասյանը: Byureghavan. am-շնորհավորում է մանկավարժներին ցանկանում առողջություն և բարեկեցություն:

04.10.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2993863
Այսօր2304
Երեկ2649
Այս շաբաթ16345
Այս ամիս16345
Ընդամենը2993863

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: