Մուտք
ՀայերենРусскийEnglish
Բյուրեղավանի եկեղեցու ճարտարապետական ձևավորումը PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանում կառուցվում է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այն Կոտայքի մարզում վերջին համայնքն է, որտեղ կառուցվում է եկեղեցի: Քաղաքի ազգաբնակչությունը երկար էր սպասել այս իրադարձությանը, քանի-որ համայնքը երբեք գործող եկեղեցի չի ունեցել: Քաղաքային զբոսայգու բարձրադիր մի հատվածում, չորս ու կես ամիս է արդեն սկսվել են շինարարական աշխատանքները: Օգոստոսի 18-ին կատարվել է հիմնաքարերի օծման արարողությունը: Այժմ ընթանում են եկեղեցու շարքաքարերի շարման աշխատանքները: Եկեղեցու արտաքին չափերն են՝ 16 X 22 մ, իսկ բարձրությունը՝ 27 մ: Ճարտարապետական կառույցի, նախագծի հեղինակներն են աբովյանցի հայր և որդի Էդիկ և Դավիթ Պողոսյանները: Կառույցի մի քանի նախագիծ է ներկայացվել առաջնորդարան սակայն Վեհափառ Գարեգին Բ-ն հավանության է արժանացրել Պողոսյանների աշխատանքը: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվում է հայկական ավանդական ոճով, զուգակցելով ժամանակակից ճարտարապետական տարրերը: «Եկեղեցու շինարարությունը գեղարվեստական ստեղծագործություն է, քարը քարի վրա դնելով, անընդհատ փոփոխության է ենթարկվում, ծնվում են նոր մտահղացումներ: Ճարտարապետը իր կատարած գործից պետք է հաճույք ստանա»- ասում է ճարտարապետ Էդիկ Պողոսյանը: Կառուցվող եկեղեցին սյուներ չի ունենալու, այն կառուցվելու է մույթերի վրա. «Մույթը հզոր, խաչաձև կառույց է, որի վրա կառուցվում են տարբեր ճարտարապետական կոթողներ: Հավանաբար կկառուցվի Անիի ծիրանագույն տուֆ քարից, որը բավականին թանկ արժե, սրբատաշ «միդիս» շարվածքով»- Byureghavan. am-ին հայտնեց Է. Պողոսյանը: Արարողակարգերի ժամանակ նախատեսված սրահում ավելի քան 500 մարդ կարող են տեղավորվել: Սրահը՝ 160քմ, խորանը՝ 35քմ, ավանդատները՝ 4-ն են, յուրաքանչյուրը՝ 9քմ: «Իմ համար եկեղեցի կառուցելը ներքին պահանջ է և ոչ երազանք: Կառուցված եկեղեցիները թող պահպանվեն, դա է իմ երազանքը»: Ապագա կոթողի զարդաքանդակները լինելու են օրգանապես ձուլված եկեղեցուն: «Կառուցվող եկեղեցին շատ առանձնահատուկ կերպար է, և ցանկացած աշխատանք արվում է գեղարվեստական ոճով: Ես կողմնակից եմ, որ որմնանկարներ լինեն միայն խորանի վրա: Պատշգամբի աստիճաններից քիչ վերև նախատեսվում է տարածք երգչախմբի համար՝ ժողովրդի թիկունքից ուղղված դեպի խորանը»: Երկրաբանական տվյալները դրական են, եկեղեցին տեղադրված է միատարր բազալտե սալի վրա, 9 բալանոց սեյսմակայունությամբ: Հատկանշական է այն, որ եկեղեցին քաղաքի տարբեր անկյուններից տեսանելի է լինելու: Կառույցի շինարարական աշխատանքների ընթացքը քաղաքապետ Հակոբ Բալասյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Աջակցում, խորհրդակցում է ճարտարապետի, շինարարների և հոգևորականների հետ, որպեսզի եկեղեցին կառուցվելու ընթացքում խնդիրներ չունենա: Եկեղեցական կառույցը ճարտարապետական կոթողից առավել Աստծո տունն է, միասնության ուժ, որը համախմբում է ժողովրդին:

10.10.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2979611
Այսօր1288
Երեկ805
Այս շաբաթ2093
Այս ամիս2093
Ընդամենը2979611

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: