Մուտք
ՀայերենРусскийEnglish
Գունագեղ նախակրթարանը PDF Տպել Էլ.փոստ

Ասում են նախակրթարանն արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը: Այստեղ է, որ նոր սերունդը ձեռք է բերում գիտելիքներ: Բյուրեղավանում նախակրթարան ունենալու անհրաժեշտությունը կար և 2012թ-ի դեկտեմբերին ավագ դպրոցին կից բացվեց նախակրթարան: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի անմիջական աջակցությամբ և ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանի ջանքերի շնորհիվ նախակրթարանը դարձավ բյուրեղավանցի փոքրիկների սիրելի անկյունը: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պայմաններ, վերապատրաստված ու փորձառու մասնագետներ: Այսպիսի պայմաններում իրենց առօրյան այսօր անց են կացնում 5 տարեկան 98 երեխա, նախկին 85-ի փոխարեն: Ամփոփելով 2013թ-ը տնօրեն Կ. Խաչիկյանը արդյունքներից գոհ է. «Նախակրթարանի հիմնական առաքելությունը երեխաներին նախնական գիտելիքներ տալն է: Այստեղ փոքրիկների համար ստեղծված են հրաշալի պայմաններ: Աշխատում ենք միջազգային հատուկ ծրագրով, որը նախատեսված է 5 տարեկան երեխաների համար: 85 երեխա ճանապարհեցինք հիմնական դպրոց և նախակրթարանի ստացած գիտելիքները լրիվ բավարար էին, որպեսզի հետագա գիտելիքները լավ յուրացնեն: Դասվարներից միայն շնորհակալության խոսքեր ենք լսում: Նախկին 3 խմբի փոխարեն, նախակրթարանում այսօր գործում է 4-ը»: Նախակրթարանի դաստիարակները հենց այս դպրոցի տարրական դասարանի դասվարներն են, ովքեր դպրոցների վերակազմավորման արդյունքում դուրս մնացին, սակայն աշխատանք գտան նախակրթարանում. «Երեքը մեր դպրոցի վաստակաշատ դասվարներն են, իսկ մեկը՝ նոր սերնդի ներկայացուցիչ: Մեզ ավագների փորձառությունն է պետք, իսկ երիտասարդների եռանդը», - նշում է տիկին Խաչիկյանը: Սկզբի 9 ամիսներն աշխատավարձի ծախսերը ամբողջովին հոգացել է քաղաքապետարանը, աջակցել շինանյութով, գույքով, ինչպես նաև հոգատարությամբ, ինչը շարունակվում է մինչ օրս: «Քանի որ նախակրթարանը պատկանում է ԿԳ նախարարությանը, մենք նամակ հղեցինք նախարարին և խնդրեցինք, որպեսզի ֆինանսավորումը կատարվի պետբյուջեից, սակայն մեզ խոստացան, որ այն կլինի 2014-ի հունվարից: Այդ իսկ պատճառով նախարարից խնդրեցինք նաև, որ 4 ամսվա դասվարների ֆինանսավորումը լինի ծնողական համայնքի միջոցների հաշվին և ստացանք դրական պատասխան», - ասաց տնօրենը: Չնայած ցուրտ եղանակին, այսօր բյուրեղավանցի տասնյակ փոքրիկներ տաքուկ սենյակներում սովորում են վարվեցողության կանոններ, ստանում գիտելիքներ:

17.01.14.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2979555
Այսօր1232
Երեկ805
Այս շաբաթ2037
Այս ամիս2037
Ընդամենը2979555

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: