Մուտք
ՀայերենРусскийEnglish
Կպահպանվեն ավանդույթները PDF Տպել Էլ.փոստ

Գալիս է ժամանակ, երբ անխուսափելի է դառնում վաստակած հանգստի մեկնելը: 38 տարի շարունակ բազմաթիվ սերունդների է կրթել, տվել իր գիտելիքները, ստեղծագործական ողջ ուժը և հոգու ամբողջ ջերմությունը: Բյուրեղավանի արվեստի դպրոցի տնօրեն Սիլվա Մուկոյանը սիրով իր աշխատանքը հանձնեց երիտասարդ սերնդի ներկայացուցչին: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի առաջարկով և ավագանու որոշմամբ՝ արվեստի դպրոցի տնօրեն է նշանակվել նույն դպրոցի քանոնի ուսուցչուհի Նարինե Զաքարյանը: Այդ առիթով Հակոբ Բալասյանն այցելել էր արվեստի դպրոց: Ընդունելությունն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում: Քաղաքապետն արվեստի դպրոցի աշխատակազմին ներկայացրեց իր այցելության նպատակը: «Շնորհակալ եմ Սիլվա Մուկոյանից նրա արգասաբեր ու արդյունավետ աշխատանքի համար: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա զբաղվել է բյուրեղավանցի երեխաների դաստիարակությամբ, ձևավորել նրանց մեջ ճաշակ: Նա կոլեկտիվում վայելում է մեծ հարգանք և մենք որոշել ենք, որ այսուհետ տիկին Սիլվան կաշխատի տնօրենի տեղակալ և իր փորձով կնպաստի դպրոցի գործունեությանը: Նարինե Զաքարյանն իր գործին նվիրված անձնավորություն է: Դպրոցի հաջողությունները պայմանավորված են նաև նրա աշխատանքով: Վստահ եմ, որ Նարինեն կաշխատի մեծ պատասխանատվությամբ, իսկ մենք բոլորս կաջակցենք: Շնորհավորում եմ և հաջողություններ մաղթում» իր խոսքում նշեց Հակոբ Բալասյանը: Նախկին և ներկա տնօրենները ևս շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ վստահեցնելով, որ կպահպանվեն բոլոր ավանդույթները: Նարինե Զաքարյանը 5 տարեկանից այս դպրոցում է: Սկզբում սովորել, հետո աշխատել է որպես քանոնի ուսուցչուհի: Ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարն է: 1989թ-ին ավարտելով Առնո Բաբաջյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ գործուղվել է աշխատելու հենց այս դպրոց: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Տարբեր երկրներ մեկնել է հյուրախաղերի, միջազգային մրցույթների դափնեկիր է: Ոչ միայն քանոն, այլև շվի է դասավանդում: Նրա սաներից շատերն այսօր ուսանում են կոնսերվատորիայում: Նարինե Զաքարյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտ և խմբավար է:

13.03.14.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2970836
Այսօր160
Երեկ1940
Այս շաբաթ5310
Այս ամիս37175
Ընդամենը2970836

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: