Մուտք
ՀայերենРусскийEnglish
Բացօթյա համերգ PDF Տպել Էլ.փոստ

Հունիսի 26-ին մարդաշատ էր Բյուրեղավանի քաղաքապետարանի բակը: Անց էր կացվում Բյուրեղավանի արվեստի դպրոցի 2014-2015 ուստարվա հաշվետու համերգների եզրափակիչ համերգը, որին մասնակցում էր ավելի քան 60 երեխա: Ծրագրում ընդգրկված էր խորեոգրաֆիայի բաժնի սաների ելույթը: Չնայած անբարենպաստ եղանակին, համերգը կայացավ և ընդունվեց սիրով ու ջերմությամբ: Տարին դպրոցի համար հաջողակ էր և բեղուն: Դպրոցի աշակերտները մասնակցեցին բազմաթիվ միջոցառումների, մրցույթների, փառատոնների՝ արձանագրելով փայլուն հաջողություններ: Ապրիլ ամսին մասնակցեցին Գյումրիի «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի պատվավոր մրցանակների: Մայիս ամսին տարբեր անվանակարգերում մասնակցեցին մարզային մրցույթ-փառատոնին և վերադարձան չորս 1-ին, մեկ՝ 2-րդ և երկու՝ 3-րդ կարգի մրցանակներով: Ամփոփիչ գալա համերգին Չարենցավան քաղաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որտեղ հատուկ ջերմությամբ ընդունվեցին մեր սաների փայլուն ելույթները: Տարվա ընթացքում մենահամերգներով հանդես եկան Ռոզա Ավագյանի և Արմինե Կիրակոսյանի դասարանները: Մարտ ամսին դպրոցում ներկայացվեցին «Շունն ու կատուն» և «Ոսկե ձկնիկը» մանկական օպերաները, գեղարվեստական ղեկավար՝ Նունե Մելիքսեթյան: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին, մայիսյան հաղթանակներին, Լուսակերտի N զորամասում Հանրապետության տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումներին ևս ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին մեր շնորհալի սաները: Դպրոցում գործող գեղարվեստի բաժնի երեխաների նկարչական աշխատանքները (դասատուներ՝ Գոռ Աբրահամյան և Նարեկ Թովմասյան) կազմել են բոլոր միջոցառումների անբաժան մասը: Այս բոլոր հաջողությունների հիմքում Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի հոգատարությունը և ամենօրյա ուշադրությունն է: Տարեվերջյան համերգներին քաղաքապետի կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան դպրոցի դասատուներ՝ պարի խմբի ղեկավար Սյուզաննա Զաքարյանը և վոկալի դասատու Արմինե Կիրակոսյանը: Ամառային հանգստի սկսվելու կապակցությամբ շնորհավորում ենք Բյուրեղավանի արվեստի դպրոցի բոլոր երեխաներին և դասատուներին՝ տնօրեն Նարինե Զաքարյանի ղեկավարությամբ, ցանկանում նրանց բազմաթիվ հաջողություններ գալիք՝ 2015-2016 ուսումնական տարում:

29.06.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2979649
Այսօր1326
Երեկ805
Այս շաբաթ2131
Այս ամիս2131
Ընդամենը2979649

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: