Войти
ՀայերենРусскийEnglish
Աշխատավարձերի պարտքերի մարումը PDF Печать E-mail

Բյուրեղավան քաղաքում գործող «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ապակե տարաների ձեռնարկությունն այսօր կանգնած է լուրջ ֆինանասական խնդիրների առջև: Պատճառը հանրապետությունում ստեղծված տնտեսական և ֆինանսական ծանր վիճակն է: Ընկերությունն ունի մոտ 322 աշխատող: Նրանց 85 %-ը բյուրեղավանցիներ են: Ընկերության աշխատակիցներն օրեր շարունակ գործարանի դռների մոտ բողոքի ցույցեր են կազմակերպել: Նրանք ընկերությունից պահանջում են վճարել իրենց հասանելիք աշխատավարձեը: Կուտակվել է 4 ամսվա պարտք, որը կազմում է 120 մլն դրամ: Այս խնդրով մտահոգված է քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Աշխատակիցներից շատերը դիմել են քաղաքապետին, խնդրել նրա օգնությունը: Օգոստոսի 10-ին Հակոբ Բալասյանն անձամբ հանդիպեց գործարանի աշխատակիցներին, լսեց նրանց դժգոհությունները խոստացավ՝ լուծումներ գտնել, ինչը և չուշացավ: Քաղաքապետի և «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ղեկավարության բանակցություն արդյունքում տնօրինությունը խոստացավ, մինչև օգոստոսի վերջ, կուտակված պարտքերը մարել: Ի դեպ գործընթացն արդեն սկսվել է: Ստեղծված իրավիճակից ելնելով Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը դիմել է <<Աբովյանի>> ԳԳՄ-ի և էլեկտրո ցանցերի տնօրինություններին, որ մինչև այս ամսվա վերջ փաստի առաջ կանգնած քաղաքացիների բնակարանների գազամատակարարումը չդադարեցվի և չհոսանքզրկվի: Դիմել է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը հնարավորությաան սահմաններում աջակցել գործարանին՝ արտադրությունը վերականգնելու ուղղությամբ: Ձեռնարկությունն իր գործունեության 11 տարիների ընթացքում նման խնդրի առջև չի կանգնել: Մի քանի տարի հետ գնալով նշենք, որ գործարանի արտադրանքի 52%-ը արտահանվում էր արտերկիր, իսկ մնացած արտադրանքը սպառվում էր ներքին շուկայում: Ընկերության արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում էր` ընդգրկելով հիմնականում Վրաստան, հետո Ռուսաստան, ԱՄՆ¬ և Կանադա: Այժմ ձեռնարկության խնդիրները շատ են: Գազի և էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները, տարբեր ընկերությունների պայմանագրերի դադարեցումը, ռուբլու արժեզրկումն իրենց հետք թողեցին ընկերության արդադրության վրա: Այլ ընկերություններ գործարանին պարտք են 1,5 մլրդ դրամ: ՀՀ Կառավարության աջակցությամբ գործարանը ձեռք էր բերել նոր ապակու վառարան, որի արժեքը՝ 3,5 մլն եվրո է: Դրանից հետո գործարանը դադարեցրել է աշխատանքները: Հիմա ընկերության ղեկավարությունը փորձում է տարբերակներ գտնել և դուրս գալ այս դժվարին վիճակից: «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ընկերության գործունեության դադարեցումը լուրջ վնասներ կհասցնի նաև Բյուրեղավանի տնտեսությանը:

12.08.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4380750
Այսօր1689
Երեկ1463
Այս շաբաթ6499
Այս ամիս28609
Ընդամենը4380750

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: