Մուտք
ՀայերենРусскийEnglish
Պոլիկլինիկայում բացահայտվել են խախտումներ PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի` արդեն նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանը, նպատակային չի օգտագործել պոլիկլինիկային պատկանող գումարները և թույլ տվել բազմաթիվ խախտումներ: Բացի դրանից վերջին շրջանում անբարիացկամ վերաբերմունք է ցուցաբերել իր աշխատակիցների՝ առավել ևս պոլիկլինիկայից օգտվող քաղաքացիների նկատմամբ: Համարվելով Բյուրեղավանի քաղաքապետարանի ենթակա կառույց, Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Մոսիկյանն իր աշխատանքային գործունեության վերջին տարում չի ներկայացել քաղաքապետի մոտ անցկացվող գործակարգավարական խորհրդակցություններին, որն իր պարտականությունների մի մասն էր կազմում: Պահը հասունացել էր և քաղաքապետ Հակոբ Բալասյանն իրավիճակն անտեսել չէր կարող: Քաղաքացիների դիմում-բողոքները գնալով շատանում էին, դժգոհությունը մեծանում: Մինչ Արմեն Մոսիկյանը «ծախսում էր պետական գումարները» համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը Մոսիկյանին ազատում է աշխատանքից: Ս/թ-ի հունիսի 24-ին Արմեն Մոսիկյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, այնուհետև քաղաքապետը գրություն է ուղարկում առողջապահության նախարարություն, ըստ որի` նախարարության առողջապահական գործակալության կողմից իրականացվում են ստուգումներ 2014-2015թթ-ին բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների որակի, ՀՀ ԱՆ գործակալությանը ներկայացված հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ: Արդյունքում բյուջե վերականգման ենթակա գումարը կազմում է 4 միլիոն 739,5 հազար դրամ, հաշվարկված տույժը կազմում է 449,0 հազար դրամ: Իրականացվել է նաև աուդիտ, որի արդյունքում ևս արձանագրվել են չարաշահումներ: Քաղաքապետի և Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի աշխատակիցների վերջին հանդիպումը, որը կայացել էր 2014թ-ի մայիսին, որտեղ Հակոբ Բալասյանը Արմեն Մոսիկյանին խիստ կարգադրել էր սեղմ ժամկետներում լուծել մտահոգիչ խնդիրները և տեղեկացնել իրեն: Սակայն այդ ուղությամբ ոչին չէր արվել: Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան այսօր ունի նոր տնօրեն՝ Կարեն Սարգսյան: Անուն ազգանունը ոչինչ չի ասում, սակայն Հակոբ Բալասյանը վստահեցնում է` վարչական աշխատանքում բավական փորձ ունի: Օրերս քաղաքապետը հանդիպեց պոլիկլինիկայի աշխատակիցներին: Նորանշանակ տնօրենին ներկայացնելուց հետո խոսեց պոլիկլինիկայի, շտապօգնության ծառայության և այլ խնդիրների շուրջ: Աշխատակազմը մտահոգված էր ներկա վիճակից: Քաղաքապետը դժգոհ էր հիմնականում նեղ մասնագիտական և շտապօգնության ծառայություններից: Հանդիպման ընթացքում աշխատակիցները խոսեցին նախկին տնօրենի չարաշահումներից: Պարզվեց, որ աշխատակիցներից շատերին 2014թ-ին իրենց հաշվին ուղարկել է արձակուրդ, 1974թ-ից հետո ծնված աշխատակիցներից ոմանց հունվար-փետրվար ամիսների պարտադիր կուտակային վճարները չի վերադարձվել, սակայն ստիպել են ստորագրել վճարման տեղեկագրերում: Գործատուն աշխատավարձերի մասին փոփոխությունների մասին չի տեղեկացրել աշխատողներին, իսկ նրանց կողմից հարցման ժամանակ՝ հաշվապահությունից սպառիչ պատասխան չեն ստացել: Եվ այսպես կշարունակվեին ապօրինությունները եթե բացահայտումներ չլինեին: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը շրջեց նաև բժիշկների կաբինետներով, խոստացավ վերանորոգել 2 մանկաբույժի սենյակ: Դեռևս ընթանում են ստուգումներ, որից հետո մեղավորներն անպայման կպատժվեն, վստահեցրեց համայնքի ղեկավարը:

18.08.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2979601
Այսօր1278
Երեկ805
Այս շաբաթ2083
Այս ամիս2083
Ընդամենը2979601

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: