Մուտք
ՀայերենРусскийEnglish
Մեծարման երեկո PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի արվեստի դպրոցում մեծարեցին վաստակաշատ մանկավարժ, երկար տարիներ արվեստի դպրոցի ղեկավար Սիլվա Մուկոյանին: Նշվեց նրա մանկավարժական գործունեության 50 ամյակը: Օրվա հոբելյարն իր աշխատանքային գործունեության տարիներին մեծ ներդրում է ունեցել Բյուրեղավանի կրթամշակութային կյանքում: Բյուրեղավանցի շատ երեխաներ ու պատանիներ գեղագիտական դաստիարակություն ստացել են հենց Սիլվա Մուկոյանից: Նրանցից ոմանց ուղորդել է դեպի բարձրաճաշակ երաժշտություն: Նրա առաքելությունը մեծ է եղել արվեստի դպրոցի կայացման գործում: Գնահատելով նրա 29 տարվա աշխատանքը Բյուրեղավանում, արվեստի դպրոցի կոլեկտիվը՝ տնօրեն Նարինե Զաքարյանի գլխավորությամբ և քաղաքապետ Հակոբ Բալասյանի աջակցությամբ անակնկալ պարգևեցին շատ սիրելի Սիլվա Սերգեևնային: Մեծարման երեկոն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում, հնչեցին սրտառուչ խոսքեր ու կատարումներ թե՛ դպրոցի կոլեկտիվի, թե՛ սաների կողմից: Միջոցառման պատվավոր հյուրն էր քաղաքապետ Հակոբ Բալասյանը, ով տարիներ շարունակ աշխատել է տիկին Մուկոյանի հետ, հիացել նրա «երաժշտական» մարդ լինելու կարողությամբ: «Շնորհավորում եմ Ձեզ աշխատանքային գործունեության 50 ամյակի առիթով: Դուք մեծ ներդրում եք ունեցել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում, դրա վառ ապացույցն այն է, որ մեր շատ շրջանավարտներ շարունակում են կրթությունը բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններում: Տարեցտարի ավելանում է դպրոց հաճախող երեխաների թիվը և բացվում են նոր խմբեր: Հարգելի Սիլվա Սերգեևնա, Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ»- իր խոսքում ասաց քաղաքապետը: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետը Սիլվա Մուկոյանին հանձնեց պատվոգիր: Նրա աշխատանքը գնահատված է, բոլորի սիրելի Սիլվա Սերգեևնան հուզվել է. «Շնորհակալ եմ ինձ նման տոն պարգևելու համար: Շնորհակալ եմ իմ գործընկերներին և Ձեզ հատկապես, պարոն քաղաքապետ: Շատ հուզված եմ, ամեն ինչ կազմակերպված էր հրաշալի, Նարինե ջան: Շնորհակալ եմ բոլոր ներկաներին: Այսօր իմ կյանքի ամենահիշարժան օրն է»: Միջոցառման ընթացքում արվեստի դպրոցի նկարչական խմբակի դասատուներ Գոռ Աբրահամյանն ու Նարեկ Թովմասյանը մատիտով թղթին հանձնեցին հոբելյարի դիմանկարը: Մեծարման երեկոյի ավարտին դպրոցի երգչախումբը կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Երևանի ջուրը» ստեղծագործությունը, որի խոսքերը գրվել էր կոլեկտիվի կողմից և ձոնվել սիրելի ուսուցչուհուն: Չնայած աշխատանքային գործունեության երկար տարիներին, Սիլվա Սերգեևնան շարունակում է աշխատել և կրթել սերունդներ:

13.10.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2973297
Այսօր355
Երեկ2266
Այս շաբաթ7771
Այս ամիս39636
Ընդամենը2973297

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: