Մուտք
ՀայերենРусскийEnglish
Բերքի տոն մանկապարտեզում PDF Տպել Էլ.փոստ

Աշնան վերջին ամիսն է և Բյուրեղավանում աշունը շարունակում է մնալ իր գույների մեջ: Շքեղ աշունը ավելի էր գեղեցկացել Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզում: Ոսկե աշնան հանդես էր: Մանկապարտեզի դահլիճում աշնան շունչն էր՝ իր բերք ու բարիքով: Աշնանը համահունչ զարդարված էր նաև դահլիճը: Գույնզգույն տերևներով, մրգե հագուստներով փոքրիկները զարդարում էին շուրջբոլորը: «Արև»-ի միջին խմբի սաները՝ դաստիարակ Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ ներկայացրեցին աշնանային տոնահանդես՝ երգ, պար, ասմունք, աշնան մասին հանելուկներ և դրվագներ հեքիաթներից: Երեխաների խանդավառությանը չափ չկար: Ամեն ինչ գեղեցիկ էր ու հրաշալի: Ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, սաների ծնողներ, հարազատներ, ովքեր հիացած էին փոքրիկների անկաշկանդ ելույթներից: Աշնանային միջոցառմանը շունչ տվեց մանկապարտեզի տնօրեն Էլինա Հայրապետյանը, ով ջանք չէր խնայել, որպեսզի հանդեսն անցներ կազմակերպված ու ոգևորեր ներկաներին: «Հարգելի հյուրեր, ծնողներ, կարծում եմ համամիտ եք ինձ հետ, որ հայաստանյան աշունը շատ գեղեցիկ է: Աշունը եկավ՝ իր հետ բերելով առատ բերք ու բարիք, բերեց Սարյանի ներկապնակի վառ ներկերը, որոնք բնությունը սփռեց ամենուր: Այդ գույներով ներկվեցին դաշտ ու անտառ և ինչու ո՛չ, նաև մեր դահլիճը շնորհիվ այս չքնաղ փոքրիկների: Նրանց շնորհիվ աշունը մտավ մեր մանկապարտեզ: Շնորհակալություն բոլորին մասնակցության համար»,-մասնավորապես իր խոսքում նշեց տիկին Հայրապետյանը: Ծնողները միջոցառման ավարտին իրենց երախտագիտությունը հայտնեցին մանկապարտեզի անձնակազմին՝ երեխաներին կրթելու, դաստիարակելու համար: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է այս մանկապարտեզը, ինչի արդյունքում բյուրեղավանցի փոքրիկներն իրենց առօրյան անց են կացնում հարմարավետ պայմաններում և ուրախ մթնոլորտում:

03.11.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2993908
Այսօր2349
Երեկ2649
Այս շաբաթ16390
Այս ամիս16390
Ընդամենը2993908

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: