Log in
ՀայերենРусскийEnglish
2016թ-ի բյուջեի նախագծի քննարկումը PDF Print E-mail

Դեկտեմբերի 16-ին արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսումներ: Հանրությանը ներկայացվեց Բյուրեղավան համայնքի 2016թ-ի բյուջեի հակիրճ նախագիծը: Լսումներին ներկա էին՝ քաղաքապետ Հակոբ Բալասյանը, «Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման մարմնի» անդամները, քաղաքապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, համայնքային կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, բազմաբնակարան շենքերի լիազորներ, քաղաքի խնդիրներով մտահոգ բնակիչներ: Հրավիրված էին համայնքների ֆինանսիստների միություն հասարակական կազմակերպության «ՀաՄաՏեղ» ծրագրի փորձագետ Քնարիկ Այվազովան և Աբովյանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետի տեղակալ, GIZ կազմակերպության փորձագետ Աննա Չոբանյանը: Հանրային բաց լսումներ կազմակերպող հանձնաժողովի նախագահ Գրենա Զաքարյանը, ում վստահված էր վարել նիստը, ծանոթացրեց օրակարգին, որտեղ ընդգրկված էր մեկ հարց՝ Բյուրեղավանի քաղաքային համայնքի 2016թ-ի բյուջեի նախագծի քննարկումը: Օրակարգը հաստատելուց հետո Բյուրեղավանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լիդիա Պողոսյանը ներկայացրեց Բյուրեղավան քաղաքային համայնքի 2016 թ-ի տարեկան բյուջեի նախագիծն ըստ եկամտային և ծախսային մասերի: Դրանք կազմում են. եկամտային գծով` 236211,2 հազար դրամ և ծախսային գծով` 236211,2 հազար դրամ: Համայնքի 2016թ-ի բյուջեն մշակվել է՝ հիմք ունենալով համայնքի 2012-2016 թթ զարգացման քառամյա ծրագիրը: Համայնքի 2016թ-ի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: «ՀաՄաՏեղ» ծրագրի փորձագետ Քնարիկ Այվազովան ներկայացրեց ՏԻՄ-երի կողմից կատարվող ծախսերի թափանցիկությունը ապահովելու նպատակով կազմված արդյունքահեն բյուջետավորման առանձնահատկությունները, նշեց, որ այդ առումով Բյուրեղավանը համարվում է առաջատար համայնք, քանի որ ընդունել է ԱԲ մեթոդաբանությունը և լավագույնս կիրառում է այն: Քաղաքապետ Հակոբ Բալասյանն առաջարկեց՝ բյուջեի նախագիծը ուղարկել ենթակա հիմնարկներ, հրապարակել byureghavan. am և սոցիալական կայքերով, որպեսզի մարդիկ իրազեկվեն: Հանրային լսումների ավարտին որոշվեց հավանության արժանացնել 2016 թ-ի բյուջեի նախագիծը և ներկայացնել ավագանու հերթական նիստին, որը կկայանա 2015 թ-ի դեկտեմբերի 21-ին:

17.12.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4381671
Այսօր402
Երեկ2208
Այս շաբաթ7420
Այս ամիս29530
Ընդամենը4381671

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: