Մուտք
ՀայերենРусскийEnglish
Տարվա լավագույնները PDF Տպել Էլ.փոստ

Արվեստի և մարզական աշխարհի տասը լավագույն ներկայացուցիչները մեկտեղվել էին նշելու Ամանորը և Սուրբ Ծննդյան տոնը: Նրանց իր շուրջն էր հավաքել Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, ով ավանդույթի համաձայն ամեն տարի խրախուսում է այն լավագույն սաներին, ովքեր քաղաքը միջազգային, հանրապետական, մարզային միջոցառումներում ներկայացրել են բարձր մակարդակով: Այս տարի ևս չխախտելով ավանդույթը Հակոբ Բալասյանի կողմից մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները և արվեստի դպրոցի սաները խրախուսվեցին: 2015-ին լավագույն արդյունքներ ցուցաբերելու համար պատվոգրերի և դրամական պարգևների արժանացան 10 լավագույնները: Քաղաքապետը նվերներն անձամբ հանձնեց. արվեստի դպրոցից՝ Ռոբերտ Խաչատրյանին՝ (պկու, շվի, դուդուկ)-2015թ-ի «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի դափնեկիր, 2015թ-ի մարզային մրցույթի 1-ին կարգի մրցանակակիր: Քնարիկ Հովհաննիսյան (վոկալ)- 2015թ-ի «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի 3-ին կարգի դափնեկիր, 2015թ-ի մարզային մրցույթի 1-ին կարգի մրցանակակիր: Աբել Իսրայելյան (քամանչա)՝ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների աջակցության» հիմնադրամի մրցույթներին, որտեղ գերազանց ելույթի համար ստացել է քամանչա նվագարան: Ազատ Հովհաննիսյան (վոկալ)՝ 2015թ-ի «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի 2-ին կարգի դափնեկիր: Էմմա Հովսեփյան (խորեոգրաֆիա)՝ հանրապետական և մարզային մրցույթների մրցանակակիր: Մարզադպրոցի լավագույններին՝ Նազելի Հովհաննիսյան՝ սամբո, ՀՀ առաջնության չեմպիոն, Երևանի հանրապետական մրցաշար, 1-ին տեղ, Արտաշատի հանրապետական մրցաշար՝ 1-ին տեղ, Բյուրեղավանի մարզադպրոցի առաջնություն՝ 1-ին տեղ: Նորիկ Պողոսյան՝ սամբո Գյումրիի հանրապետական մրցաշար՝ 2-րդ տեղ, Երևանի հանրապետական մրցաշար՝ 2-րդ տեղ, Բյուրեղավանի մարզադպրոցի առաջնություն՝ 1-ին տեղ: Նարեկ Հարոյան՝ բռնցքամարտ, Երևանի հանրապետական մրցաշար՝ 1-ին տեղ, Աբովյանի հանրապետական մրցաշար՝ 1-ին տեղ, Բյուրեղավանի մարզադպրոցի առաջնություն՝ 1-ին տեղ: Գևորգ Կարապետյան՝ ֆուտբոլ, ՀՀ առաջնությանը լավագույն տեխնիկա ցուցաբերած ֆուտբոլիստ, Բյուրեղավանի մարզադպրոցի առաջնություն՝ 1-ին տեղ: Հայկ Գալստյան՝ ձյուդո, Երևանի հանրապետական մրցաշար՝ 3-րդ տեղ, Երևանի հանրապետական մրցաշար՝ 3-րդ տեղ, Բյուրեղավանի մրազադպրոցի առաջնություն՝ 1-ին տեղ: Քաղաքապետը արվեստի և մարզաշխարհի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց 2015-ի ձեռքբերումների համար, շնորհավորեց ամանորի կապակցությամբ: Վստահեցրեց, որ հաջորդ տարի շատ ու շատ հաղթանակներ են գրանցելու և քաղաքապետը մշտապես աջակցելու է:

29.12.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2985630
Այսօր890
Երեկ2862
Այս շաբաթ8112
Այս ամիս8112
Ընդամենը2985630

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: