Войти
ՀայերենРусскийEnglish
Տյառնընդառաջը Բյուրեղավանում PDF Печать E-mail

Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը, որը Հայոց եկեղեցու տոներից է։ Տյառնընդառաջի տոնը համընկնում է Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո ժամկետին և նշանակում է <<ելնել Տիրոջն ընդառաջ>>: Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ և այդ խարույկների վրայով ցատկում են նորապսակ զույգերը: Տյառնընդառաջի օրն առաջին անգամ Բյուրեղավանի քաղաքապետարանը կազմակերպել էր քաղաքային շքեղ տոնախմբություն: Քանի որ քաղաքում դեռևս չկա եկեղեցի և այս պահին ընթանում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքը, միջոցառումը տեղի ունեցավ քաղաքապետարանի դիմահայաց հրապարակում, որը կոչվում է երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառի անունով: 15 նորապսակներ իրենց հարազատների հետ մասնակցեցին Տրնդեզի արարողակարգին: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը շնորհավորեց նորապսակ զույգերին, մաղթեց անսահման սեր ու երջանկություն.<<Սիրելի նորապսակներ շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող խաղաղություն թևածի բոլորիդ նորաստեղծ օջախներում>>: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից նորապսակները ստացան նվերներ, ծաղիկներ և օրվան համապատասխան մոմեր ու տարոսիկներ: Տեր Արսեն քահանա Համբարձումյանի կողմից կատարվեց օրհնության կարգ, որ սկսվեց <<Հայր մեր>> աղոթքով: Տեր հայրը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին այս նախաձեռնության համար. <<Դեռևս չունենալով եկեղեցի կարողանում եք պահել ու պահպանել եկեղեցական ու ժողովրդական տոները: Սա շատ կարևոր ու ողջունելի քայլ է: Շնորհավորում եմ, Աստված բոլորիս պահապան>>: Օրհնության կարգից հետո տեղի ունեցավ խարույկավառությունը: Օրվա հերոսները պտտվեցին խարույկի շուրջ և ցատկեցին կրակի վրայով: Միջոցառման համերգային մասն ապահովեցին քաղաքի երիտասարդ կատարողներն ու արվեստի դպրոցի պարուհիները: Միջոցառումն այսուհետ կդառնա ավանդույթ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր:

14.02.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

3049230
Այսօր984
Երեկ1964
Այս շաբաթ7674
Այս ամիս12786
Ընդամենը3049230

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: