Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ցերեկույթ գրադարանում PDF Տպել Էլ.փոստ

<<Բյուրեղավանի քաղաքային գրադարանում՝ աշխատակիցներ Նարինե Մանուկյանի և Աննա Սահրատյանի նախաձեռնությամբ անցկացվեց գրական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 119-ամյակին: Ներկա էին դպրոցականներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ: Հրավիրված էր նաև մեր համաքաղաքացի բանաստեղծ Հայկազ Խնկոյանը: Միջոցառման ընթացքում հիմնական դպրոցի 8 և 9-րդ դասարանցի աշակերտները ներկայացրեցին Չարենցի մարդկային և բանաստեղծական նկարագիրը, նրա վիթխարի գրական ժառանգությունը` իր անսպառ բազմազանության մեջ: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաև Չարենցի ստեղծագործական կյանքի դասերին ու խորհուրդներին, որոնք վստահելի դպրոց են հայ ժողովրդի համար: Միջոցառմանը հնչեցին Չարենցի բանաստեղծություններից, հատվածներ նրա «Տաղարան» շարքից: Արվեստի դպրոցի սան Տիգրան Նիգոյանը շվիով կատարեց Չարենցի խոսքերով գրված երաժշտական ստեղծագործություններ: Գրական ստեղծագործությունների վերլուծությունների հետ մեկտեղ լսարանի համար ընթերցվեցին մեծ բանաստեղծի սիրված գործերից: Բանաստեղծ Հայկազ Խնկոյանը դատարկաձեռն չէր եկել, նա իր գրքերից նվիրեց գրադարանին: Նրա կարծիքով` Չարենցը մեր բանաստեղծական մտքի վերջին հեղափոխականն էր, նորարարը, մեր բազմադարյա քերթության սակավաթիվ ձևարարներից մեկը: Իսկ հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Հակոբյանի բնորոշմամբ` հնարավոր չէ հայերիս բազմադարյա գրականությունն ու գրական մտածողությունը պատկերացնել առանց Չարենցի բանաստեղծական լեռնաշղթայի: Նա նշեց նաև, որ իր աշակերտներից պահանջել է՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պարտադիր անգիր իմանալ: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նվարդ Ալավերդյանը, ով զբաղվում է մշակութային հարցերով, շնորհակալություն հայտնեց գրադարանավարներին նման հաճելի ցերեկույթ կազմակերպելու համար, խորհուրդ տվեց երեխաներին սիրել գիրքը, կապվել նրա հետ: Կազմակերպիչները խոստացան, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, իսկ քաղաքապետարանը կաջակցի:

29.03.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2982019
Այսօր141
Երեկ2213
Այս շաբաթ4501
Այս ամիս4501
Ընդամենը2982019

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: