Մուտք
ՀայերենРусскийEnglish
Կիրակին Բյուրեղավանում պարային էր PDF Տպել Էլ.փոստ

Այս կիրակի Բյուրեղավանի ավագ դպրոցի մարզադահլիճում տոնական մթնոլորտ էր: Տեղի ունեցավ Բյուրեղավանի արվեստի դպրոցի խորեոգրաֆիայի բաժնի այս տարվա հաշվետու համերգը: Համերգին ներկա էր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, արվեստի դպրոցի դասատուներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Քաղաքապետը մշտապես արվեստի դպրոցի կողքին է և կարևորում է ակտիվ մշակութային կյանքը քաղաքում: Բյուրեղավանի արվեստի դպրոցի խորեոգրաֆիայի բաժինը բացվել է 2008 թվականին: Բաժնի ղեկավարն է պարուսույց Սյուզաննա Զաքարյանը: Բաժինն իր պատմությունը սկսեց 35 աշակերտներից, տարիների ընթացքում համալրվեց նոր երեխաներով: Այսօր նրանց թիվը անցնում է ութսունից: 5-15 տարեկան՝ տարիքային խմբերով ներկայացան դպրոցի սաները՝ նախապատրաստականից մինչև ավարտական: Հանդիսատեսին ներկայացրեցին այն պարերը, որոնք սովորել էին վերջին տարիների ընթացքում, իսկ դրանք բազմաժանր էին՝ հայկական, վրացական, ռուսական, ուկրաինական, լատինաամերիկյան և այլն: Պարերին համապատասխան շքեղ զգեստներն էլ ավելի էին գեղեցկացնում կատարումները: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև դպրոցի ժողգործիքների անսամբլը: Գեղեցիկ համարներով հանդես եկան նաև ժողովրդական նվագարանների խմբի մենակատարները: Հաշվետու համերգը եզրափակեց ավարտական դասարանի աշակերտուհի Էմմա Հովսեփյանը, ով կատարեց Խաչատուր Ավետիսյանի <<Ճերմակ աղավնի>> պարը, որն ի դեպ, առաջին անգամ էր հանձնվում հանդիսատեսի դատին: Միջոցառման վերջում շնորհակալական խոսքեր ասաց քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Քաղաքապետն իր խոսքում նշեց, որ շատ է կարևորում արվեստի դպրոցի դերը Բյուրեղավան քաղաքի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում և սիրով է աջակցում նրանց աշխատանքներին: Բարձր է գնահատում դպրոցի մասնակցությունը նաև համաքաղաքային միջոցառումներին: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Սյուզաննա Զաքարյանին, դպրոցի բոլոր դասատուներին և տնօրեն Նարինե Զաքարյանին՝ իրենց տքնաջան աշխատանքի համար: Շնորհակալական խոսքեր ասաց արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը. <<Սա մեր քննությունն է ծնողներին, որպեսզի նրանք տեսնեն թե իրենց երեխաներն ինչ հաջողությունների են հասել և ինչ ձեռքբերումներ ունեն>>: Վերջում գեղարվեստական ղեկավար, պարուսույց Սյուզաննա Զաքարյանն իր սաներին հանձնեց պարարվեստը խորհրդանշող հուշանվերներ:

31.05.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2993923
Այսօր2364
Երեկ2649
Այս շաբաթ16405
Այս ամիս16405
Ընդամենը2993923

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: