Մուտք
ՀայերենРусскийEnglish
«Հոգով մնացի զինվորական» PDF Տպել Էլ.փոստ

«Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Միքայել Միքայելյանը ծնվել է 1962թ-ին Եղեգնաձոր քաղաքում: Հայրը մանկավարժ էր: Չնայած, այն ժամանակ խորհրդային տարիներն էին՝ սակայն մայրը դեպի եկեղեցին ունեցել է մեծ հավատք: Բոլոր մտերիմները վերջինիս «խաղաղության աղավնի» են անվանել՝ բարության համար: Սկզբնական կրթությունը ստացել է Կարմրաշենի դպրոցում: Հետո ընդունվել և ավարտել է Դիլիջանի բժշկական ուսումնարանի բուժական բաժինը: 1982-1984թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1985թ-ին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Ավարտելուց հետո աշխատել է մանկական վիրաբույժ: Երբ սկսվում է արցախյան պատերազմը նա անմիջապես զինվորագրվում է Նիկոլ Դումանի ջոկատ և մասնակցում Ոսկեպարի պաշտպանությանը: 1992թ-ին կազմավորվում է հայկական բանակը և բժիշկը մտնում է զինված ուժեր՝ ծառայության անցնելով Լուսակերտի զորամասում, ղեկավարում է բուժկետը: Պատերազմի տարիներին Կապանում, Մեղրիում հիմնել է գումարտակներ: 1992-ի սեպտեմբերին հրամանատար Վալերի Գրիգորյանի հետ մեկնել է Լաչին, ուր սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը մասնակցել է Լաչինի պաշտպանական մարտերին: Մինչև հրադադարը նա եղել է պատերազմի դաշտում: 1995-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվում է ՀՀ ՊՆ ԶՈՒ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, որտեղ աշխատում է մինչև 2002թ-ը: 2002-2005թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: Ավարտելուց հետո նշանակվել է ՀՀ ՊՆ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետի տեղակալ: 2007թ-ին կրկին նշանակվել է կենտրոնական հոսպիտալի պետ, աշխատել մինչև 2012թ: 2012-2014թթ եղել է ՀՀ ՊՆ ԶՈՒ-ի գլխավոր վիրաբույժ: Միքայել Միքայելյանը լինելով մասնագիտությամբ բժիշկ, հոգով մնացել է միշտ զինվորական: Վառ ապացույցը՝ մասնակցությունը քառօրյա պատերազմին: Չուներ աշխատանք, երկիրը լքելու ցանկություն ևս, չնայած, որ արտերկրից հրավերք ուներ: Բյուրեղավանցիներին վաղուց է ճանաչում, դեռ ուսանողական տարիներից: 1989-ին ընտանիքով տեղափոխվել է ու բնակություն հաստատել այստեղ: Այս տարի հունիս ամսին քաղաքապետ Հակոբ Բալասյանի առաջարկով Միքայել Միքայելյանը նշանակվում է «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն: Այսօր նորանշանակ տնօրենը նախորդ երկու տնօրենների բացթողումները փորձում է շտկել, քանի որ կան կուտակված պարտքեր և բավականին շատ չլուծված խնդիրներ: Մեր այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում և առաջիկայում ինչ ծրագրեր կան բժշկական ծառայությունների որակի բարձրացման հետ կապված, գլխավոր բժիշկը պատասխանեց. «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան նախ հասարակության դեմքն է: ժողովրդի համար բժշկական ծառայությունները կարևոր նշանակություն ունեն: Մարդիկ ցանկանում են ավելի բարվոք, այսօրվա չափանիշներին համապատասխան, հարմարավետ ծառայություններից օգտվել, ինչին միանշանակ մենք պիտի հասնենք: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ այս օղակը իրենց ճիշտ ուղղորդում կտա: Իմ ամբողջ գործունեության ընթացքում աշխատել եմ ստացիոնար բուժծառայությունում, նոր եմ սկսել մանրամասն ծանոթանալ ամբուլատոր բուժծառայություններին: Երբ լսեցի քաղաքապետ Հակոբ Բալասյանի մտահոգությունները, որոշեցի ընդունել առաջարկը, միաժամանակ հասկացա, որ սկզբնական շրջանում դժվար է լինելու: Ցավոք սրտի, նախկին տնօրենը չցանկացավ հանդիպել և ինչպես կարգն է ընդունում- հանձնում չեղավ: Իմ մեկ ամսվա աշխատանքի արդյունքում հասկացա, որ քաղաքապետի մտահոգությունները ճիշտ են: Մասնագետները պրոֆեսիոնալ են, իրենց գործին գիտակ, սակայն ծառայությունների մասով դեռ շատ անելիքներ կան: Կրեդիտորական պարտքեր ունենք, ֆինանսական վիճակը պիտի բարելավենք, որից հետո հուսով եմ նոր սարքավորումներ ձեռք կբերենք: Չեմ խոստանում առաջիկա մեկ տարում շտկել այս բացթողումները, բայց մինչև երեք տարին՝ կհասցնենք այն մակարդակին, որ մեր հիվանդն այցելելով պոլիկլինիկա մեծ բավարարվածություն զգա: Հիմա առաջնային խնդիրը համարում եմ շտապ օգնության ծառայության որակի բարձրացումը: Մեքենան կապիտալ վերանորոգման կարիք ունի: Վստահ եմ, որ քաղաքապետի հետ միասին կլուծենք խնդիրները՝ մարզպետարանի և առողջապահության նախարարության հետ համատեղ»: Նորանշանակ տնօրենն ավարտելով իր խոսքը նշեց նաև, որ իր զինվորական լինելը ևս կնպաստի աշխատանքների բարեհաջող իրականացմանը:

21.07.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2985338
Այսօր598
Երեկ2862
Այս շաբաթ7820
Այս ամիս7820
Ընդամենը2985338

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: