Մուտք
ՀայերենРусскийEnglish
Գիտելիքի օրը` Բյուրեղավանում PDF Տպել Էլ.փոստ

Սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի, գրի և դպրության օրը: Վաղ առավոտից Բյուրեղավանի դպրոցամերձ տարածքներում եռուզեռ է: Մեկնարկել է նոր ուսումնական տարին: Գեղեցիկ ու նորաձև դպրոցական համազգեստներով, փուչիկներով և ծաղիկներով երեխաները շտապում են դպրոց: Տոնական տրամադրությունը թևածում է բյուրեղի պես մաքուր ու ջերմ քաղաքում: Օրվա հերոսների տոնական տրամադրությունը փոխանցվել էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին, ում համար արդեն 40 տարի դպրոցական տարիները միայն հիշողություններ են: Սիրելի ու հարազատ կրթօջախը՝ Բյուրեղավանի հիմնական դպրոցը ( նախկինում` թիվ 2 միջնակարգ ) ամեն տարի սեպտեմբերի մեկին գրկաբաց ընդունում է իր շրջանավարտին, ով հաճույքով այցելում և իր բարեմաղթանքներն է հղում մանկավարժներին, դպրոցականներին ու ծնողներին: Այս տարի ևս համայնքապետարանի ներկայացուցիչները` համայնքի ղեկավարի գլխավորությամբ, սկզբում այցելեցին հիմնական, այնուհետև ավագ դպրոցներ: Հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր առաջին դասարանցիներին: Տնօրեն Մերի Սարգսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին` իր ներկայությամբ պատվելու համար: Շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց իր սիրելի աշակերտներին ու մանկավարժներին: Ավելի քան 160 առաջին դասարանցի ոտք դրեց այս դպրոց: Ուսումնական տարեսկիզբին հիմնական դպրոցի աշակերտների թիվը մոտ 920 է: Տոնական առավոտը շարունակվեց Բյուրեղավանի ավագ դպրոցում, որտեղ ևս սպասում էին համայնքի ղեկավարին: Ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը շնորհավորեց դպրության և գիտելիքի օրվա առթիվ: Կարևորեց դպրոցի դերը հասարակական կյանքում, նշելով, որ հենց դպրոցում են ձևավորվում ապագա հայրենասեր քաղաքացիները: Տնօրենը նշեց նաև, որ ավագ դպրոցն է տալիս մասնագիտական կողմնորոշում: Բյուրեղավանի ավագ դպրոցում սովորում է 315 աշակերտ: Դպրոցն ունի 3 հոսքային դասարան՝ հումանիտար, ընդհանուր, բնագիտամաթեմատիկական: Հպարտությամբ հավելեց, որ անցյալ ուստարվա 39 շրջանավարտներից 25-ը ընդունվել է տարբեր պետական բուհեր: Հիմնական և ավագ դպրոցներում տոնական մթնոլորտը շարունակվեց դասարաններում: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը` չխախտելով ավանդույթը, այս տարի ևս անակնկալ մատուցեց առաջին դասարանցիներին: Նրանք ստացան գրենական պիտույքների փաթեթ:

01.09.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2973274
Այսօր332
Երեկ2266
Այս շաբաթ7748
Այս ամիս39613
Ընդամենը2973274

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: