Войти
ՀայերենРусскийEnglish
«Մեռնեմ ինձ օգնողների ջանին» PDF Печать E-mail

Բյուրեղավանցի, 66-ամյա Սանամ Հարությունյանը վերջերս դուրս գրվեց Իզմիրլյան բժշկական կենտրոնից: Միայնակ կինը սեպտեմբերի 12-ին հարազատների տուն գնալուց ճանապարհին ընկնում է ու ստանում կոտրվածքներ: 3 օր ցավերի մեջ մնալուց հետո հարազատները տեղափոխում են հիվանդանոց: Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրաբուժական միջամտությունից պարզվում է, որ ծանրամարմին կինը ստացել է ձախ կոնքազդրային հոդի ներհրված կոտրվածք: 2 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո տեղափոխվում է տուն: Տիկնոջ հիվանդանոցային ծախսերի մեծ մասն իր վրա էր վերցրել համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Սանամ Հարությունյանը մշտապես գտնվում է Հակոբ Բալասյանի ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով նրա վիճակը կրկին քաղաքապետի հանձնարարությամբ «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» գլխավոր բժիշկ Միքայել Միքայելյանը մի քանի օր տնային այցի շրջանակներում կատարել է հետվիրահատական վերքի մշակում և վիրակապություններ: Բժիշկի խոսքերով՝ վերքն արդեն լավացել է, և մինչև գարուն կարող է քայլել: Սանամ Հարությունյանը ապրում է թոշակով, զուգահեռ՝ աշխատում Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանում: Չնչին գումարներով պաշտպանում է իր գոյությունը, ապրում է հանրակացարանում և ոչ մի օգնող չունի: Ասում է. « Իմ ամեն ինչը Բալասյանն է, նրա գլխավորությամբ ես բոլորի ցավը տանեմ, իրա մոր պես ինձ օգնում ա (իրավիճակը ներկայացնում էր արտասուքն աչքերին): Շնորհակալ եմ իմ խիրուրգից, հիվանդանոցի անձնակազմից, Մարտիրոսյանից ու մյուս ղեկավարներից, ես նրանց ջանին մեռնեմ ( ի նկատի ուներ արհեստագործական ուսումնարանի կոլեկտիվին): Բոլորին շնորհակալություն եմ հայտնում, հատկապես իմ Բալասյանին ինքը, որ չըլներ հիմա ես չգիտեմ ինչ կըլներ իմ վիճակը»- շարունակում էր նույն տոնով պատմել ու արտասվել: Հիմա նա տանն է, ապրում է հարևանների ու բարի մարդկանց օգնությամբ: Սպասում է, թե երբ է գալու այդ գեղեցիկ օրը, որ պետք է քայլի:

17.11.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348985
Այսօր322
Երեկ2179
Այս շաբաթ8585
Այս ամիս48940
Ընդամենը4348985

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: