Войти
ՀայերենРусскийEnglish
Հուշամրցաշար ընկեր Վահրամի հիշատակին PDF Печать E-mail

Արդեն 5-րդ տարին է Բյուրեղավանի համայնքապետարանը կազմակերպում և հովանավորում է Վահրամ Նիգոյանի անվան հուշամրցաշարը: Հուշամրցաշարն ամեն տարի տեղի է ունենում Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում, որտեղ աշխատել է Վահրամը: Ոչ միայն դասավանդել է ֆիզկուլտուրա առարկան այլ, նաև աշխատել է տնտեսվար: Բոլորը նրան սիրով են հիշում և ամեն տարի այս օրը՝ ընկերներով, մտերիմներով հավաքվում են ու հիշում ընկեր Վահրամին: Դեկտեմբերի 2-ին նա կդառնար 42 տարեկան: Վահրամի որդուն՝ 15-ամյա Տիգրանին համայնքում բոլորն են սիրում: Տղան հոր պես սպորտով չի զբաղվում, հետաքրքրված է արվեստով և ներգրավված է գրեթե բոլոր համայնքային միջոցառումներին: Հուշամրցաշարի բացմանն իրենց սրտի խոսքն ասացին մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանը, ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը, ինչպես նաև նրա ընկերները: Տիկին Խաչիկյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Հուշամրցաշարում հաղթողներ ու պարտվողներ չկան: Այն կամքը, որ դուք այսօր պիտի ցուցաբերեք, շատ կարևոր է հետագա սերունդների համար: Դուք շատ լավ գործ եք անում և այդ գործի հիմնական արժեքը բարոյական է: Հաջող մեկնարկ թող լինի այս մրցաշարին»: Միջոցառման կազմակերպիչ Հայկ Եղյանի խոսքերով՝ բացի վոլեյբոլից, այս տարի ավելացել է նաև շախմատ մարզաձևը: Շախմատի մրցաշարը սկսվել էր նոյեմբերի 30-ին: Մասնակցել են 14 շախմատիստներ, ամենափոքրը՝ 15 տարեկան, ամենաավագը՝ 70: Շախմատի մրցավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքերով՝ մասնակիցների ոգևորությունը մեծ էր. «Քանի որ ժամանակը շատ կարճ էր, մենք որոշեցինք մրցաշարն անցկացնել 2 խմբով: Մրցակիցների մեջ կային պրոֆեսիոնալ շախմատիստներ՝ Գոռ Մաղաքյան Կոտայքի մարզի չեմպիոն, Արամայիս Ավալյան, ով վերջերս մարզի տղամարդկանց առաջնությանը 46 մասնակցից զբաղեցրեց 17-րդ տեղը»: Գոռ Մաղաքյանն ու Արամայիս Ավալյանն անցել են եզրափակիչ փուլ: Դեկտեմբերի 2-ի եզրափակիչ խաղին գավաթը նվաճեց Գոռ Մաղաքյանը: Վոլեյբոլ մարզաձից ներկայացել էին 8 թիմեր՝ ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, մարզադպրոց և Կոտայքի բաժնի ոստիկանություն: Հուշամրցաշարն անցավ թեժ ու համառ պայքարում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել ավագ դպրոցի 11-րդ դասարանը: 2-րդ պատվավոր տեղում է մարզադպրոցը, իսկ 3-րդ տեղում՝ ոստիկանության թիմը: Մրցաշարի վերջում պատվոգրերի հանձնման արարողությանը մասնակցեց քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Համայնքի ղեկավարն ամեն տարի սիրով մասնակցում է այս հուշամրցաշարին և Տիգրանին արժանացնում հատուկ մրցանակի, ինչը կրկնվեց նաև այս տարի: Հակոբ Բալասյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր և վստահեցրեց, որ մշտապես աջակցելու է այս միջոցառմանը:

05.12.16

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4379613
Այսօր552
Երեկ1463
Այս շաբաթ5362
Այս ամիս27472
Ընդամենը4379613

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: