Մուտք
ՀայերենРусскийEnglish
Պատվավոր քաղաքացի PDF Տպել Էլ.փոստ

Սիլվա Մուկոյանին շնորհվեց Բյուրեղավանի պատվավոր քաղաքացու կոչում: Մարդ, ով իր աշխատանքային գործունեության տարիներին մեծ ներդրում է ունեցել Բյուրեղավան քաղաքի կրթամշակութային կյանքում: Իր կյանքի 40 տարիները նվիրել է Բյուրեղավանի երեխաների կրթության և գեղագիտական դաստիարակության գործին: Սիլվա Սերգեևնա- այսպես են կոչում նրան: Սիլվա Սերգեևնան դեկտեմբերի 2-ին տոնեց իր ծննդյան 70 ամյակը: Հոբելյարին այդ օրը սպասվում էր անակնկալ: Անակնկալը չսպասված էր ու հաճելի: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի առաջարկով նոյեմբերի 21-ին նորընտիր ավագանու նիստով միաձայն ընդունվեց Սիլվա Մուկոյանին շնորհել Բյուրեղավանի պատվավոր քաղաքացու կոչում: Հոբելյարի ծննդյան միջոցառման ժամանակ քաղաքապետը շնորհավորեց և պատվավոր քաղաքացու կոչման վկայականը հանձնեց հասցեատիրոջը. «Մեր շատ սիրելի Սիլվա Սերգեևնա, ես բարձր եմ գնահատում Ձեր տարիների աշխատանքը, դուք արժանի եք այս կոչմանը: Այսօր մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու Ձեզ, գնահատելու և մեծարելու Ձեր վաստակը: Շնորհավորելով Ձեզ այս գեղեցիկ օրվա առիթով` առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում՝ Ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին»: Միշտ նրբագեղ ու կանացի, արվեստին մոտ կանգնած տիկինը այժմ էլ շարունակում է նույն ավյունով աշխատել ու ճաշակ ձևավորել բյուրեղավանցի երեխաների մեջ: Հակոբ Բալասյանի վերաբերմունքից տիկին Մուկոյանը հուզված ու շփոթված մի կերպ կարողացավ արտահայտել այդ պահին իր զգացողությունները. «Եթե կարելի է ասել, որ ես ուրախ եմ, դա քիչ է: Դա մի անբացատրելի զգացողություն է, երբ բառերով չես կարողանում արտահայտել քո ներսի զգացածը: Հակոբ Սուրենիչ /այսպես է նա դիմում քաղաքապետին/, սա իմ կյանքում թերևս ամենարժեքավորն է, որ պարգևեցիք ինձ: Որքան անսպասելի էր, այնքան և հաճելի: Շնորհակալ եմ բոլորին, իսկ առաջին հերթին քաղաքապետին»: Սիլվա Մուկոյանը Բյուրեղավան համայնքի երրորդ պատվավոր քաղաքացին է:

06.12.16

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2973255
Այսօր313
Երեկ2266
Այս շաբաթ7729
Այս ամիս39594
Ընդամենը2973255

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: