Մուտք
ՀայերենРусскийEnglish
Բացվեց ակնաբուժական կաբինետ PDF Տպել Էլ.փոստ

«Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն համալրվեց ակնաբուժական նոր սարքավորումներով և համապատասխան պարագաներով: Պոլիկլինիկան աչքի կաբինետի անհրաժեշտություն ուներ: Կաբինետ ունենալու համար անհրաժեշտ էր ունենալ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան լիցենզիա և սարքավորումներ: «Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանը՝ պոլիկլինիկայի ակնաբույժ Վարազդատ Սեյրանյանից տեղեկանալով, որ Երևան ԲԿ՝ նախկին 6-րդ հիվանդանոցը, ունի ակնաբուժական կաբինետի սարքավորումներ, դիմում է հիվանդանոցի տնօրինությանը, այն հատկացնելու Բյուրեղավանի պոլիկլինիկային: « Քանի որ 6-րդ հիվանդանոցի տնօրենը իմ ընկերն է, մեր խնդրանքը չմերժեց: «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Վարդանանց ասպետներ» կազմակերպության միջոցուվ ԱՄՆ-ից բարեգործական ճանապարհով եկած ակնաբուժական սարքավորումները տրամադրել էր այդ հիվանդանոցին: Տեղեկանալով, որ այսօր այդ հիվանդանոցի գործունեությունը կասեցվել է դիմեցինք «Շեն» ԲՀԿ-ը, որպեսզի ակնաբուժական սարքավորումները տրամադրեն մեր համայնքին: Նրանք սիրով համաձայնեցին: Մեր բժիշկ Վարազդատ Սեյրանյանն արդեն հայտնել էր նրանց, որ Բյուրեղավանում դրա անհրաժեշտությունը կա, հաշվի էր առնվել ազգաբնակչության սոցիալական վիճակը: Հիմա արդեն սարքավորումները Բյուրեղավանի պոլիկլինիկայի ակնաբույժի կաբինետում է»-ասում է Միքայել Միքայելյանը: Առաջին հարկի 101 կաբինետն արդեն գործում է և սպասարկում Բյուրեղավանի ազգաբնակչությանը: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը կարևորում է ազգաբնակչության առողջության առաջնային պահպանման այս օղակի դերը: Հաշվի առնելով բյուրեղավանցիների սոցիալական վիճակը և այն հանգամանքը, որ հիմնականում համայնքի տարեցներն են օգտվում ծառայությունից՝ նա իր գոհունակությունն է հայտնել այս նախաձեռնության կազմակերպիչներին՝ գրավոր ներկայացնելով նաև իր շնորհակալությունը «Շեն» ԲՀԿ-ին. «Հարգելի պարոն Մինասյան, Բյուրեղավան համայնքի ղեկավարի և համայնքի ազգաբնակչության կողմից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր կոլեկտիվին՝ ԱՄՆ-ից բարեգործական ճանապարհով ստացված ակնաբուժական սարքավորումներ ու պարագաներ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ -ին տրամադրելու համար: Վստահեցնում եմ, որ այն կծառայի նպատակին և մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի»: Ակնաբուժական սարքավորումների և պարագաների փաթեթն ամբողջական է: Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունից օգտվողների համար ծառայություններն անվճար են: «Կաբինետն ամբողջովին բավարար է բոլոր լուրջ հետազոտություներն իրականացնելու և հիվանդություններն ախտորոշելու համար: Վճարովի ծառայությունը կարծում եմ կլինի մատչելի: Այնպես, որ մենք կանենք հնարավորինը, որպեսզի ազգաբնակչությունը գոհ լինի»- վերջում վստահեցրեց բժիշկը:

10.02.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2979579
Այսօր1256
Երեկ805
Այս շաբաթ2061
Այս ամիս2061
Ընդամենը2979579

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: