Войти
ՀայերենРусскийEnglish
Լավագույն ռմբարկու PDF Печать E-mail

Բյուրեղավանցի Նորա Եղյանն այս պահին լավագույն ռմբարկուն է Հայաստանի կանանց ֆուտբոլում: Օգոստոսի 15-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի կանանց ֆուտբոլի 2017 թ. մրցանակաբաշխությունը: Կանանց ֆուտբոլի 2016/2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի ռմբարկուի մրցանակը շնորհվեց Երևան-Լիանա Հայրապետյանի թիմի ֆուտբոլիստ Նորա Եղյանին: Մրցանակը հանձնեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը: Աղջիկը չափազանց շատ է սիրում ֆուտբոլը, նա ուղղակի ապրում է ֆուտբոլով, անմնացորդ նվիրումով է հաճախում մարզումներին: Նորան հիմա Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնի 2-րդ կուրսի ուսանող է: Խաղում է Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականում, մարզիչն է Լիանա Հայրապետյանը: Նորան ասում է, որ ինքն արդեն գիտեր, որ մրցանակն իրենն է լինելու. «Ես վստահ էի, որ լավագույն ռմբարկու տիտղոսը ինձ են տալու, որովհետև այս տարի մեր հավաքականում ամենաշատ գոլերի հեղինակը ես եմ: Չնայած, որ չեմ հիշում քանի գոլ եմ խփել: Յուրաքանչյուր մարզիկի համար նման մրցանակ ունենալը մեծ ձեռքբերում է ու պարտավորեցնող: Երազանքս է ֆուտբոլ խաղալ ռուսական կամ եվրոպական հայտնի ակումբներում: Այնտեղ հնարավորությունները մեծ են և ավելի շատ տեղ են տալիս կանանց ֆուտբոլին»: Նշեմ, որ մեր համաքաղաքացի Նորա Եղյանը ֆուտբոլով զբաղվում է 12 տարեկանից: Դեռևս վաղ հասակից բակում միշտ տղաների հետ ֆուտբոլ է խաղացել: Նրա մոտ դեպի այս մարզաձի հանդեպ հակումը նկատել է հայրիկի ընկերը, ով ֆուտբոլի մարզիչ է: Վերջինիս խորհրդով հետագայում Նորան զբաղվում է ֆուտբոլով, չիմանալով, որ տարիներ հետո ճանաչվելու է ֆուտբոլի կանանց հավաքականի լավագույն ռմբարկու: Սիրով շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում հաջողություններ:

16.08.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348862
Այսօր199
Երեկ2179
Այս շաբաթ8462
Այս ամիս48817
Ընդամենը4348862

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: