Մուտք
ՀայերենРусскийEnglish
Մեր համայնքը կրկին 2-րդն է PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավան համայնքն արդեն 2-րդ անգամ արժանանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպված մարզական փառատոնի 2-րդ պատվավոր մրցանակին: Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Պարգևատրաման արարողությանը մասակցում էր Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանը: Տեղակալ Խաչիկ Ասրյանը գավաթն ու հավաստագիրը հանձնեց մարզադպրոցի տնօրենին և շնորհակալություն հայտնեց ամենամյա փառատոնին լավագույնս ներկայանալու համար: «Ընթացիկ տարում ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում կազմակերպված միջոցառումների թիվը հասել է 15-ի, որոնց ընդհանուր թվով մասնակցել են 112 հազարից ավելի անձինք: Աշխատանքներ են տարվել նաև մասսայական սպորտի բնագավառի օրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Բոլոր համայնքների ղեկավարներին շնորհակալ եմ, որ կարողանում են ֆիզիկական կուլտուրայի զարգացման առումով բավականին մեծ աշխատանքներ իրականացնել »,- նշել է Խաչիկ Ասրյանը: Այսպիսի մրցանակները էլ ավելի են խրախուսում մարզիկներին: Բյուրեղավանի մարզադպրոցի սաները ակտիվ մասնակցում են հանրապետական, մարզային ու միջազգային մրցաշարերին ՝ գրանցում բարձր արդյունքներ: Համայնքը՝ ղեկավար Հակոբ Բալասյանի շնորհիվ ակտիվ ներգրավվածություն ունի մասսայական սպորտի զարգացման գործում: Այս նույն անվանակարգում Բյուրեղավան համայնքը Կոտայքի մարզում 2016, 2017թթ արժանացել է առաջին պատվավոր մրցանակին: «Լավագույն մարզական քաղաք» տիտղոսին արժանացավ Վանաձոր քաղաքը, իսկ «Լավագույն մարզական գյուղ» ճանաչվեց Արարատի մարզի Արարատ գյուղը: «Լավագույն մարզական բակն» այս տարի Աբովյան քաղաքինն էր:

15.12.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2979601
Այսօր1278
Երեկ805
Այս շաբաթ2083
Այս ամիս2083
Ընդամենը2979601

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: