Մուտք
ՀայերենРусскийEnglish
Բարությունն ավանդույթ է PDF Տպել Էլ.փոստ

Այսօր՝ փետրվարի 28-ին հայությունը նշում է Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցը և ոգեկոչում ջարդերին զոհ գնացած հայորդիների հիշատակը: 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի ունեցավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդ և տեղահանություն, որի հետևանքով տասնայակ ընտանիքներ բնակություն հաստատեցին Բյուրեղավան քաղաքում: 30 տարի է անցել դաժան այդ օրերից, սակայն բոլորիս սրտում դեռ մնում են ցավալի հուշեր: Սումգայիթի ջարդերից մազապուրծ եղած տասնյակ ընտանիքներ մշտապես գտնվել են բարերար Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո: Ծառուկյան ընտանիքն այս տարի ևս չխախտեց ավանդույթը: Ընտանիքի մայր Ռոզա Ծառուկյանն այսօր հյուրընկալվել էր Բյուրեղավանի համայնքապետարան, որտեղ նրան սպասում էին Բյուրեղավանում բնակվող սումգայիթցի ընտանիքները: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ողջունեց տիկին Ծառուկյանին, շնորհակալություն հայտնեց սրտացավ ու ջերմ վերաբերմունքի համար .«Հարգելի բնակիչներ, այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 30 ամյա տարելիցը, ջարդեր որով սկսվեց ադրբեջանական ագրեսիան հայ ժողովրդի հանդեպ: Դուք արդեն ինտեգրվել եք մեր հասարակությանը, մեր քաղաքին: Ձեր վիշտն ու ցավը նաև մերն է: Փորձել ենք մեր վերաբերմունքով հնարավորինս անել, որպեսզի մի փոքր թեթևացնենք ձեր հոգսը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում պարոն Գագիկ Ծառուկյանին այս նախաձեռնության համար: Ձեզ, տիկին Ծառուկյան, որ ամեն տարի այցելում եք ու թեթևացնում նրանց վիշտը, ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն»: 10 ընտանիքի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հատկացրեց 100 հազարական դրամ օգնություն: Քանի-որ առաջիկայում կանանց տոնն է, չէր մոռացել նաև այդ մասին՝ այդ առիթով կանանց հանձնեց նվերի փաթեթ: « Գալիս եմ այստեղ մեղմելու ձեր վիշտը, սփոփելու ձեր ցավը: Բարեգործությունը մեր օջախում ընդունված կարգ է, դա հոգու մղում է, որ գալիս է անցյալից և վստահ եմ՝ այն շարունակվելու է» -ասաց Ռոզա Ծառուկյանը: Սումգայիթցիները կիսվեցին իրենց հույզերով և շնորհակալություն հայտնեցին Ռոզա Ծառուկյանին մարդասիրական վերաբերմունքի համար:

28.02.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2980407
Այսօր742
Երեկ1342
Այս շաբաթ2889
Այս ամիս2889
Ընդամենը2980407

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: