Log in
ՀայերենРусскийEnglish
Հանրային լսումներ PDF Print E-mail

Բյուրեղավանի համայնքապետարանը մարտի 12-ին արվեստի դպրոցի դահլիճում կազմակերպել էր հանրային լսումներ: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագրի հանրային քննարկում» և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»: Մասնակցում էին ավագանիներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի ակտիվ բնակիչներ և փորձագետ Հասմիկ Գրիգորյանը, ով ներկայացնում է Համայնքների ֆինանսիստների միավորումը/ՀՖՄ/: Լսումները վարում էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ով հանդիսանում է նաև Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նախագահը: Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին և հորդորեց երկու հարցերի շուրջ քննարկումներին ակտիվություն ցուցաբերել: Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լիդիա Պողոսյանը մասնակիցներին շատ հանգամանալից ներկայացրեց Բյուրեղավան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ծախսերը ներկայացրեց ըստ ոլորտների. դրանցից՝ սոցիալական պաշտպանության համար՝ 7 մլն 694 հազար, կրթություն՝ 74 մլն 700 հազար, հանգիստ, մշակույթ և կրոն՝ 15 մլն 500 հազար, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ 25 մլն 400 հազար դրամ, որից՝ 14 մլն 800 հազարը ծախսվել է քաղաքային պուրակի շինարարական աշխատանքների համար, տարեվերջի մնացորդ՝ 77 մլն 400 հազար դրամ: Բյուրեղավան համայնքի ղեկավարի խորհրդական, համայնքի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Սարգիս Ղազարյանը ներկայացրեց Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, նշելով հիմնական և կարևոր ուղղությունները: Մինչև 2022 թվականը նախատեսվում է Բյուրեղավանի մշակույթի տան կապիտալ վերանորոգում, մարզադպրոցի կառուցում և մարզադաշտի վերանորոգում, հանգստի գոտու վերանորոգում, համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում, փողոցների բարեկարգում, սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցում, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում, Նուռնուս բնակավայրի խաղահրապարակի կառուցում, Ջրաբերի մշակույթի տան վերանորոգում: Քննարկումներն անցան ակտիվ, բնակիչները հանդես եկան առաջարկություններով:

13.03.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349153
Այսօր490
Երեկ2179
Այս շաբաթ8753
Այս ամիս49108
Ընդամենը4349153

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: