Մուտք
ՀայերենРусскийEnglish
Խրախուսվեցին երաժշտական գործիքներով PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի արվեստի դպրոցը վերջին տարիներին փայլում է հաջողություններով: Գրեթե բոլոր՝ մարզային, հանրապետական միջազգային փառատոներին դպրոցի սաները հանդես են գալիս հրաշալի ելույթներով և վերադառնում ԳՐԱՆ ՊՐԻ կամ առաջին մրցանակներով: Արվեստի դպրոցի տնօրեն, ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար Նարինե Զաքարյանի, ամբողջ կոլեկտիվի և սաների նվիրումի ու եռանդի շնորհիվ է, որ Բյուրեղավան համայնքն արժանանում է պատվավոր կոչումների: Մարտի 14-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Ա. Գաբրիելյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի արդյունքների ամփոփումը, որին հաջորդեց երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը: Արարողությանը հրավիրված էր Բյուրեղավանի արվեստի դպրոցի ներկայացուցչական կազմը: Մերոնց ևս տրամադրվեց երաժշտական գործիքներ, քանի-որ 2017թվականի ընթացքում դպրոցի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն: Հանդիսությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով իր խոսքում նշեց. «Երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու արարողությունն ինձ համար ամենահաճելին և պարտավորեցնողն է: Այստեղ հավաքվել են գերազանց առաջադիմություն գրանցած երեխաները, ինչպես նաև մանկավարժներ, ովքեր մեծ ներդրում ունեն իրենց սաների բարձր կատարողական հմտությունների, գեղարվեստական կրթության և զարգացման գործում»: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: 2017 թվականի ծրագրով ձեռք բերված 13 անուն՝ 98 երաժշտական գործիքները կտրամադրվեն 46 ուսումնական հաստատությունների, որոնցից 4–ը՝ Բյուրեղավանի արվեստի դպրոցին՝ քամանչա, քանոն, բամբիռ, ուդ: Անդրադառնալով ծրագրի արդյունքներին, Արթուր Պողոսյանն այն գնահատեց արդարացված: Նախագիծը իրականացնում է «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը»:

16.03.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2993683
Այսօր2124
Երեկ2649
Այս շաբաթ16165
Այս ամիս16165
Ընդամենը2993683

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: