Войти
ՀայերենРусскийEnglish
Բրոնզե մեդալակիրը համայնքապետարա նում PDF Печать E-mail

Ապրիլի 12-16 Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Բյուրեղավանի մարզադպրոցի սան Մելինե Մամիկոնյանը՝ մարզիչ Արփինե Սուքիասյան, ընդգրկված էր Հայաստանի ազգային հավաքականում և առաջին անգամ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Մարզիկի Եվրոպա մեկնելու ծախսերն իր վրա էր վերցրել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Այսօր Մելինեն արդեն Հայաստանում է և իր բրոնզե մեդալով հյուրընկալվել է համայնքի ղեկավարին: Մելինեին ուղեկցում էին մայրը և մարզադպրոցի ներկայացուցչական կազմը: 44 կգ քաշային Մելինե Մամիկոնյանը, չունենալով փորձ միջազգային մրցաշարերում, կարողացավ մրցապայքարի մեջ մտնել ուժեղագույն ու փորձառու մարզիկների հետ և արժանանալ բրոնզե մեդալի: Համայնքի ղեկավարը ողջունեց և շնորհավորեց Մելինե Մամիկոնյանին. «Շնորհավորում եմ քեզ Մելինե, արդարացրիր բոլորիս հույսերը: Շնորհակալ ենք նաև քո մարզիչին: Մեր մարզադպրոցը տվել է լավ մարզիկներ և բարձր է պահել մեր համայնքի պատիվը: Աղջիկս, քեզ հաջողություններ ենք մաղթում: Կփորձենք հետագայում ևս աջակցել, որպեսզի կարողանաս քո ճանապարհը հարթես մեծ սպորտում: Ես ինձ լավ եմ ձգում, երբ դուք վերադառնում եք բարձր արդյունքներով»: Մելինեն շատ տպավորված էր մրցաշարից և համայնքի ղեկավարին խոստացավ. «Լավ կպարապեմ, որպեսզի կարողանամ մասնակցել աշխարհի առաջնությանը և անպայման վերադառնալ ոսկի մեդալով»: Մելինեն առաջին գոտեմարտի ժամանակ մի փոքր հուզված է եղել, հետո արդեն ուժերը հավաքելով կարողացել է հասնել հաղթանակի: Մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանը մարզադպրոցի անունից խորին շնորհակալություն հայտնեց աջակցության համար. «Ինչքան էլ աշխատենք, պետք է անպայման միջազգային մրցումների մասնակցենք, որպեսզի արդյունքները ավելի տեսանելի լինեն: Եթե չլիներ Ձեր աջակցությունը, այս մեդալը ևս չէր լինի և մենք այս ուրախությունը չէինք տոնի»: Հիմա Մելինե Մամիկոնյանը պատրաստվելու է Վրաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

17.04.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4382329
Այսօր1060
Երեկ2208
Այս շաբաթ8078
Այս ամիս30188
Ընդամենը4382329

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: