Մուտք
ՀայերենРусскийEnglish
Մեկնում է վաստակաշատ հանգստի PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի ուսուցչական կազմն այսօր տնօրեն Կարինե Խաչիկյանի գլխավորությամբ վաստակաշատ հանգստի է ճանապարհում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լալա Անտոնյանին: Կոչումով մանկավարժ, ով իր կյանքի 45 տարիները նվիրել է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին: Գործընկերները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ, որտեղ բոլորը հուզված էին: Լալա Անտոնյանն ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973թ-ին, ավանդույթներով հարուստ՝ Բյուրեղավան քաղաքի թիվ 1 դպրոցում: Հիմնադրումից մինչ օրս աշխատել է թիվ 1 դպրոցում, որը հիմա ավագ դպրոցն է: Նույն դպրոցում 35 տարի միասին, ասում է տնօրեն Խաչիկյանը. «Ընկեր Անտոնյանի հետ աշխատել եմ 30 տարուց ավելի, սերունդներ են փոխվել, բայց նա մնացել է բարեխիղճ, պատասխանատու, չափազանց զուսպ և բացառիկ մարդ՝ իր տեսակով: Աշխատել է ջոկատավար, հետո արդեն դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Տարիների ընթացքում նրա հանդեպ հարգանքը մեծացել է, թե՛ աշակերտների, թե՛ մեր կոլեկտիվի կողմից: Իր գործի նվիրյալ: Անցումային տարիներն անգամ չփոխեցին նրան, երբևէ ձայնը չբարձրացրեց աշակերտների վրա: Ցավով ենք այսօր ճանապարհում նրան, դժվար է լավ մարդուց բաժանվելը…» Լալա Անտոնյանին շնորհակալագիր էր ուղարկել համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Շնորհակալագիրը՝ երկարամյա մանկավարժական գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակություն գործում ունեցած ավանդի համար էր: Դպրոցի տնօրինության կողմից ևս արժանացավ շնորհակալագրի: Տխրություն կար ընկեր Անտոնյանի աչքերում, երբ խոսքը փոխանցեցին նրան հուզվեց. «Դուք ոչ թե իմ գործընկերներն եք, այլ հարազատները: Շատ հուզումնալից պահ է ինձ համար, ինչու ոչ, նաև կյանքի փոփոխություն: Ես գնում եմ, բայց բոլորդ հոգուս մեջ եք. ձեր դեմքերը, հայացքները տանում եմ ինձ հետ: Դպրոցի պատերն ու անգամ մուտքի դուռը հարազատ են ինձ : Ինձ համար ամենամեծ գնահատականը աշակերտներիս և գործընկերներիս սերն է, որտեղ ոչ մի ձևական բան չկա»: Հաճելի պահ՝ մանկավարժը գնում է վաստակաշատ հանգստի, սակայն տխուր, որ տեղափոխվում է Հայաստանից ԱՄՆ-ը՝ երեխաների մոտ:

07.06.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2970946
Այսօր270
Երեկ1940
Այս շաբաթ5420
Այս ամիս37285
Ընդամենը2970946

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: