Մուտք
ՀայերենРусскийEnglish
Զինծառայությունից վերադառնում եմ պատվով PDF Տպել Էլ.փոստ

Միքայել Խաչատրյանը Բյուրեղավան քաղաքի ակտիվ երիտասարդներից է:  Դեռ դպրոցական տարիքից մասնակցել ու շարունակում է իր շնորհքով  մասնակցություն ունենալ  համայնքում կատարվող մշակութային  բոլոր միջոցառումներին: Մարդկային բոլոր դրական հատկանիշներով օժտված Միքայել Խաչատրյանն իր զինվորական ծառայությունն անց  է կացրել է առանց խնդիրների, իր առջև դրված հանձնարարությունները կատարել է սիրով ու պատասխանատվությամբ:  Շատերի համար նա իր կերպարով օրինակ է…

Օրինակելի զինվորը 2019-ին հունվարին զորացրվեց:  Հայոց բանակի օրվան նվիրված մեր անդրադարձը նրա մասին է: Սկսենք կենսագրությունով, ավարտենք հարցազրույցով…

Միքայել Խաչատրյանը ծնվել է 1998 թվականի  նոյեմբերի 11-ին Բյուրեղավանում: 2006-2015թթ սովորել և ավարտել է հիմնական դպրոցը: Դպրոցին զուգահեռ ստացել է երաժշտական կրթություն: Բյուրեղավանի արվեստի դպրոցում սովորել է փողային գործիքների,  հետո ժողովրդական երգի բաժինը:  Հիմնական կրթություն ստանալուց հետո ընդունվել է Երևանի Լևոն Սարգսյանի անվան  բժշկական քոլեջ: 2017 թվականին  զորակոչվել է բանակ, ծառայությունն անցկացրել Արցախի ՊԲ-ում:  Միքայելի ծառայությունը մարտական դիրքերում է անցել: Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» մեդալներով, «Հայաստանի զինված ուժեր» կրծքանշանով: Խաչատրյանների ընտանիքը զորամասի ղեկավարության կողմից երկու անգամ ստացել է շնորհակալագիր՝ լավ դաստիարակության համար, ով ազնվորեն ու բարեխղճորեն կատարել իր զինվորական պարտքը Հայրենիքի հանդեպ: Շնորհակալագրում մասնավորապես ասվում է. «Ձեր որդին առնականացավ, հարստացավ հոգեպես, կոփվեց  ֆիզիկապես և դարձավ մեր Հայրենիքի նվիրյալն ու հավատարիմ պաշտպանը: Աշխատասիրության, ազնվության և մարտական ծառայության ընթացքում ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար, Ձեր որդին արժանացավ  հրամանատարության և ընկերների հարգանքին»:

Ծառայության վերջին 6 ամսվա ընթացքում ձեռք է բերել սերժանտի կոչում: 2019 թվականի հունվարի 17-ին Միքայելը զորացրվում է:

Հարցազրույց՝

-Միքայե՛լ, շնորհավորում ենք զորացրվելու կապակցությամբ:  Հպարտ ենք, որ պատվով ես վերադարձել: Դու մեր համայնքի լավ երիտասարդներից մեկն ես ու որպես մեկը նոր զորացրվածներից, որոշեցի հենց քո մասին գրել: Ինչպե՞ս անցավ  ծառայությունդ:

-Իմ ծառայությունն անցել է շատ լավ,  ես գոհ եմ: Ծառայությանս 2 տարիներն ինձ շատ բան  տվեցին,  ընթացքում ունեցա  հաջողություններ: Արժանացա  խրախուսանքների ու մեդալների: Իմ ծառայությունը համարում եմ շատ լավ, որովհետև միջավայրը եղել է ընկերական, միասին հաղթահարել ենք բոլոր դժվարությունները: 14 օր եղել ենք մարտական դիրքերում, 14 օր զորամասում: Ասե՛մ, ծառայությունս իրականացրել եմ նռնականետային դասակում, եղել եմ ջոկի հրամանատար: Մեր  տղաները  մարտական դիրքերում միշտ պահել ենք զգոնություն՝ մտածելով, որ տանը սպասում են իրենց: Աղոթում էինք ամեն օր՝ առավոտ- իրիկուն:  Իմ մեջ տպավորվել է 2019թվականի ամանորի նորամուտը՝ տղաներով  հավաքվեցինք, մոմեր վառեցինք ու աղոթեցինք, խունկ ծխեցինք մեր զոհված ընկերների համար:

-Դժվարություններո՞վ անցավ ծառայությունդ, թե կարողացար հաղթահարել:

-Դժվարություններ շատ են լինում ծառայության ընթացքում: Տանից հեռու գտնվելը, քո առջև դրված մարտական գործողությունների լիարժեք կատարելը:  Ուզում ես ամեն ինչ անել, որպեսզի  պատվով դուրս գաս ցանկացած իրավիճակից:  Ինձ համար ամենամեծ դժվարությունը կարոտն էր, որն անհաղթահարելի էր: Մնացած դժվարություններն հաղթահարվող են ՝ ծառայությունը տղամարդու համար ա  /ժպտում է զրուցակիցս/:

_ Միքայել, ծառայելու ընթացքում քո առջև ինչ՞ խնդիր էիր դրել

-Առաջնահերթ. իմ ջոկի զինվորը միշտ պատրաստված ու մարտունակ պետք է լիներ բոլոր առումներով:  Իմ  առջև դրված ցանկացած խնդիր ես պետք է լուծեի: Հենց սրանով էի առաջնորդվում և անկեղծ ասեմ, կարողանում էի ճիշտ ժամանակին կողմնորոշվել ու լուծել ինձ հանձնարարված ցանկացած առաջադրանք:

- Ասում ես՝ ծառայությունը տղամարդու համար է, այ որպես տղամարդ ինչ տվեց այն քեզ:

- Ծառայությունն ինձ շատ բան տվեց: Ես միայն նեղվում էի, որ հեռու եմ հարազատներիցս: Այդ տարիներին սովորեցի դժվարություններ հաղթահարել ինքնուրույն: Հասկացա «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» նշանաբանի իմաստը,  արժևորվեց զինծառայող ընկերներիս կարևորությունը: Մի խոսքով, շատ բան տվեց, որի մասին կարելի է երկար խոսել:

-Հունվարի 28-ը Հայոց Բանակի կազմավորման օրն է: Քո մաղթանքը  և որպես նախկին զինվոր  քո խորհուրդը նորակոչիկներին:

- Շնորհավորում եմ Հայոց Բանակի  զինվորներին, ցանակնում եմ ամենալավն ու բարին: Աստծո աջը բոլորի վրա: Հորդորս՝  չլարվել ու շատ չմտածել:  Ամեն ինչ լավ է լինելու,  բոլորը վերադառնալու են իրենց օջախներ: Եթե առաջնահերթ զգոն լինեն ու  հավատով լցված առ Աստված, ապա ամեն ինչ լավ կլինի:

28.01 .19

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2993598
Այսօր2039
Երեկ2649
Այս շաբաթ16080
Այս ամիս16080
Ընդամենը2993598

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: