Log in
ՀայերենРусскийEnglish
Հանրային լսումներ PDF Print E-mail

2019 թվականի փետրվարի 19-ին Բյուրեղավանի արվեստի դպրոցում տեղի ունեցան հանրային լսումներ: Լսումները Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման, 2018 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև սուբվենցիաներ ստանալու նպատակով ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ» և «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում» ծրագրերի վերաբերյալ էր: Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց օրակարգը և հորդորեց լինել ակտիվ: Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Լիդիա Պողոսյանը ներկայացրեց համայնքի 2018թ-ի բյուջեի եկամուտների և ծախսերի տարեկան հաշվետվությունը: 2018թ-ի նախատեսված տարեկան եկամուտը՝ 387 մլն է, փաստացի մուտքագրվել է 340 մլն, կատարվել է՝ 87,9%: Ծախսը նախատեսվել է 387 մլն, փաստացի ծախսվել է 340 մլն: Ծախսերը հիմնականում կատարվել են ճանապարհների ասֆալտապատման, պուրակի կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման և համայնքապետարանի համար նոր տեխնիկական միջոցների ձեռք բերման համար: Բյուրեղավան համայնքի ղեկավարի խորհրդական /տնտեսական զարգացման պատասխանատու/ Սարգիս Ղազարյանն իր մասով նշեց, որ 2018-2022թթ հնգամյա զարգացման ծրագրի ներքին մոնիթորինգն իրականացվել է Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կողմից՝ ըստ ոլորտային ծրագրերի ու միջոցառումների աշխատանքների կատարման ցուցանիշների: Տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հիմնականում հասցեագրված է Բյուրեղավան բազմաբնակավայր համայնքին, համայնքապետարանի աշխատակազմին, ենթակա կառույցներին, բնակիչներին, մասնավոր հատվածին և այլ շահագրգիռ անձանց: Նա ներկայացրեց նաև Բյուրեղավան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով կազմված ծրագրային հայտերը, որոնք են՝ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ» և «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում»: Լսումներն ավարտվեց մտքերի փոխանակությամբ: Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում փետրվարի 20-ին ևս տեղի ունեցան հանրային լսումներ:

20.02 .19

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4391817
Այսօր1619
Երեկ1639
Այս շաբաթ5816
Այս ամիս39676
Ընդամենը4391817

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: