Войти
ՀայերենРусскийEnglish
Հուշարձանի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին PDF Печать E-mail

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին` Սամվել Վարդանյանի ծննդյան օրը: Բյուրեղավնի Ս.Վարդանյանի անունը կրող ավագ դպրոցում հերոսի կիսանդրու տեղադրումը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությունն էր: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր անձամբ ինքը` նախարարը, Սամվել Վարդանյանի մարտական ընկերներ, հարազատներ, բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը, ողջ ուսուցչամանկավարժական կազմը, աշակերտներ, Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմը, Բյուրեղավանի բոլոր հիմնարկների աշխատակիցներ: Հուշարձանը բացվեց նախարար Սեյրան Օհանյանի և Սամվել Վարդանյանի ավագ որդու` Աշոտի ձեռքով: Լիազորված ամբողջ դպրոցի անունից խոսեց տնօրեն Կարինե Խաչիկյանը. ներկայացրեց հերոսի կենսագրությունը, խոսեց նրա զավակների, իսկ այսօր արդեն Բյուրեղավնի ավագ դպրոցում սովորող թոռնիկների մասին` որպես վկայություն կյանքի շարունակականության: Շնորհակալություն հայտնեց Սեյրան Օհանյանին նախաձեռնության համար, ճարտարապետ Արթուր Մինասյանին և բոլոր շինրարներին: Խոսք ուներ ասելու Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը` Ս.Վարդանյանի հետ «Հայբյուրեղապակի» գործարանի թիվ 25 արտադրամասում աշխատած տարիների իր հիշողությունների և Սամվելի մարդկային ու հայրենասեր տեսակի մասին: Իր մարտական ընկերոջ մասին լավագույն հիշողություններն ուներ պատմելու նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց միայն հերոսին վայել Սամվելի արարքը, որն իր հետ Արցախ էր տեղափոխել նաև իր ընտանիքին` կնոջն ու 5 զավակներին, իր զորքին առջևից ուղեկցող հրամանատարի խիզախ ու անձնվեր կերպարի, իսկական հերոսի մասին, որի հիշատակը մշտապես պիտի արթուն լինի մեզանում: Բյուրեղավնի Ս. Վարդանյանի անունը կրող ավագ դպրոցի բակում տիրում էր իսկական տոնական տրամադրություն. հաղթական երգ-երաժշտությամբ ու ասմունքով ցնծում էր ողջ դպրոցն ու բյուրեղավանցիներ հոգին լցնում հպարտության ու պատկառանքի ջերմագին զգացումով:

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348911
Այսօր248
Երեկ2179
Այս շաբաթ8511
Այս ամիս48866
Ընդամենը4348911

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: