Հանդիպում ընտրողների հետ Տպել

Ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան համապետական ընտրություններ: Գրանցված 9 քաղաքական ուժերից ժողովուրդը կընտրի նրան, ում վստահում է: Բազմաթիվ բյուրեղավանցիներ վստահում և նախընտրում են «Ծառուկյան Դաշինքին»՝ հանձին նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի, և դաշինքի կողմից Կոտայքի մարզում առաջադրված Աժ պատգամավորության թեկնածու Հակոբ Բալասյանին: Մարդ, ով արդար ընտրությունների արդյունքում 3 անգամ ստացել է բյուրեղավանցիների քվեն: Վերջինս համայնքի ղեկավար է 2008թ-ից և յուրաքանչյուր բյուրեղավանցու խնդիր համարում է իր սեփականը: Պատգամավորության թեկնածուն քարոզարշավի շրջանակներում հանդիպեց բյուրեղավանցի ընտրողների հետ: Հակոբ Բալասյանը սկզբում հանդիպեց 36շենքի, 1-ին թաղամասի բնակիչների հետ, որտեղ հիմնականում բնակվում են փախստականներ, այնուհետև բակային հանդիպումներ ունեցավ՝ 15, 31, և 45 շենքերում: Ընտրողները սպասում էին իրենց թեկնածուին, որովհետև համոզված էին, որ իրենց հուզող հարցերին տրվելու էր սպառիչ պատասխաններ: Բարերար Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ եղել է բյուրեղավանցիների կողքին և աջակցել նրանց: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի և Գագիկ Ծառուկյանի փոխադարձ վստահության արդյունքում իրագործվել են ծրագրեր՝ ի շահ Բյուրեղավանի բարգավաճման ու զարգացման: Թեկնածու Հակոբ Բալասյանին սպասում էին նաև 27. 28. 29. 30, 33 35, 48 շենքերի բնակիչները: Բոլոր հանդիպումներն անցան մտերմիկ ու ջերմ մթնոլորտում: Դիմելով ընտրողներին ԱԺ պատգամավորության թեկնածու Հակոբ Բալասյանն ասաց. «Մենք միասին աշխատելու ենք: Դուք ինձ վստահել եք, ես էլ ձեզ եմ վստահում: Երեք անգամ արդար ընտրությունների միջոցով ընտրել եք ինձ, որպես համայնքի ղեկավար, ինչն ինձ ավելի է պարտավորեցնում: Իմ հնարավորության սահմաններում անում եմ ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքի երեխաները ապրեն բարգավաճ երկրում: Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը և խնդրում ՝ ապրիլի 2-ին ձեր քվեն տաք «Ծառուկյան դաշինքին», լինեք իմ կողքին և տարածքային թեկնածու ընտրեք N 3-ին՝ Հակոբ Սուրենի Բալասյանին»: Հանդիպումներ են կազմակերպվել նաև այլ շենքերի բնակիչների և քաղաքում գործող կազմակերպությունների հետ:

31.03.17