Մենք ևս միացանք… Տպել

Բյուրեղավան համայնքը միացել է համաժողովրդական շարժմանը: Քաղաքացիները այսօր վաղ առավոտից փակել էին Բյուրեղավան մտնող ճանապարը: Ցուցարարների շարքում էին ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և պարզապես քաղաքացիներ, ովքեր մտահոգված են երկրի ապագայով: Ցուցարարների հետ էր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և համայնքի ավագանու անդամներ: Ցուցարարները վանկարկում էին <<Հեռացիր- ՀՀԿ>>: Խաղաղ ցույցի ամբողջ ընթացքը ուղեկցվում էր երաժշտությամբ, երգով ու պարով:

02.05.18