Փողոցները` հերոսների անուններով Տպել

Բյուրեղավան քաղաքում առկա են 21.7 կմ ասֆալտապատ ծածկով և 1.3 կմ կոշտ ծածկույթով փողոցներ : Ընդհանուր առմամբ քաղաքում կան 10 կարևոր փողոցներ,որոնց մեծ մասը անվանակոչվել են ՀՀ ազգային հերոսների անուներով:Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2010թ դեկտեմբերի 3-ի թիվ 60 որոշմամբ քաղաքային համայնքի թիվ 1 վարչական շենքի դիմացի`Վազգեն Սարգսյան և Օղակաձև փողոցներն իրար միացնող 390 մ երկարությամբ փողոցն անվանակոչվեց Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառի անունով:Մեկ այլ որոշմամբ 2010թ մարտի 19 ին Բյուրեղավան քաղաք մտնող կենտրոնական ճանապարհի սկզբնամասից մինչև գերեզմանատան հարակից խաչմերուկ ձգվող ճանապարհը անավանակոչվեց Զորավար Անդրանիկի անունով:Այժմ փողոցներին հարող շենքերի վրա փակցված են փողոցների անուները `Օղակաձև փողոց , Վ. Ա. Վեհափառի, Վ.Սարգսյան ,Երիտասարդական,Թիվ 2, Թիվ 3, Կոտայքի, Ս.Վարդանյան, Զ.Անդրանիկ, Ամառանոցային:

17.01.12