Հանդիպում Տպել

ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այսօր այցելեց Բյուրեղավան: Նպատակը էր հանդիպել Սումգայիթի 10 ընտանիքներին և դրամական օգնություն տրամադրել` ջեռուցման խնդիրները հոգալու համար: Բյուրեղավանում բնակվող Սումգայիթցի ընտանիքների ներկայացուցիչները հավաքվել էին համայնքի ղեկավարի աշխատասենյակում: Ռոզա Ծառուկյանը մտերմիկ զրույցի բռնվեց նրանց հետ, լսեց նրանց հոգսերն ու դառնությունները: Համայնքի ղեկավար Հ.Բալասյանը շնորհակալություն հայտնեց նման մարդասիրական ձեռնարկման համար, և հույս հայտնեց, որ դրամական աջակցությունը կթեթևացնի նրանց հոգսերը, իսկ սրտացավ վերաբերմունքն ու զրույցը կօգնեն մի պահ մոռանալ անցյալի դառնությունները:

02.02.12