ՇՊԱԿ Տպել

«Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Կոտայքի մարզում գործարկվում է շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) : ՇՊԱԿ գրասենյակը համագործակցում է Կոտայքի մարզի բոլոր քաղաքների հետ: Անվճար իրականացվում է հետևյալ ծառայությունները` - Անվճար իրավաբանական խորհրդատվություն - Փաստաբանական աջակցություն - Անվճար դատական ներկայացուցչություն Կոտայքի ՇՊԱԿ գրասենյակը պատրաստակամ է Բյուրեղավան քաղաքում իրականացնել իրենց գործառույթները նաև կազմակերպել իրավական ուսուցման դասընթացներ , իրազեկման սեմինարներ, քննարկումներ: Հարգելի համաքաղաքացիներ. Եթե ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք , իրավական խրթին հարցեր , կարող եք դիմել Բյուրեղավանի քաղաքապետարան` գրանցվելու իրավաբանի հետ անվճար խորհրդակցության համար:

Բյուրեղավանի քաղաքապետարան

Կոտայքի մարզի ՇՊԱԿ գրասենյակ

06.03.12