Բարեփոխումներ |
Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանը հերթական հանդիպումն ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիսարևմտյան» տարածքային մասնաճյուղի «Աբովյան» տեղամասի Բյուրեղավանի ենթատեղամասի տնօրեն Ավետ Պողոսյանի և նախագծման կազմակերպության աշխատակիցների հետ: Ընկերության տնօրեն Պ. Լորենի հետ երկարատև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Եվրոպական բանկի վարկային ծրագրի շրջանակներում Բյուրեղավան համայնքում կատարել մեծածավալ աշխատանքներ ` կապված ջրագծերի հետ: Ամբողջովին կփոխարինվեն ցածրահարկերը և առանձնատները սնուցող ջրագծերը , կկառուցվի նոր ջրագիծ Հայրենադարձ թաղամասի համար , կտեղափոխվի քաղաքը սնուցող ջրագիծը , որն անցնում է գերեզմանների միջով և լուրջ վտանգ է ներկայացնում: Վերակառուցման և հիմնանորոգման արդյունքում կկրճատվի ջրի կորուստը և արդյունքում 4 ժամով կերկարի ջրամատակարարման գրաֆիկը: Նախագծի ընդհանուր արժեքը 475.000 եվրո է: Ծրագիրը լիարժեք իր ավարտին կհասցվի 2013թ: 04.04.12 |