Հանդիպում Տպել

ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Բյուրեղավանում կազմակերպել էր հանրահավաք , որի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում կուսակցության նախագահ , ՀՀ ԱԺ պատգամավոր , «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Բյուրեղավանի Վազգեն Ա Վեհափառ և Վազգեն Սարգսյան փողոցների հատման հրապարակում բյուրեղավանցիները հավաքվել և սպասում էին պատգամավորին: Հանդիպմանը ներկա էին ճանաչված հումորիստներ, երգիչներ և պարողներ , ովքեր իրենց կատարումներով բարձրացրեցին ներկաների տրամադրությունը: Գագիկ Ծառուկյանին Բյուրեղավանում դիմավորեցին աղուհացով: Ժողովուրդը մեծ խանդավառությամբ ընդունեց պատգամավորին : Նա համառոտ ներկայացրեց կուսակցության ծրագրերը և հորդորեց ընտրության գնալ լսելով միայն հոգու ձայնին: «Հավատա , Վստահիր , Պահանջիր» ահա այս կարգախոսով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին:

11.04.12