Վերջին զանգ Տպել

Մայիսի 25-ին Բյուրեղավանի հիմնական և ավագ դպրոցներում տեղի ունեցավ շրջանավարտների ավանդական «Վերջին զանգ» միջոցառումը: Միջոցառումներին ներկա էր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Ներկայացնում ենք քաղաքապետի ուղերձը շրջանավարտներին.

Սիրելի շրջանավարտներ

Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ավանդույթի`«Վերջին զանգի» հիշարժան օրվա կապակցությամբ: Հասկանալի ու բնական է այն հուզմունքը,որ ապրում եք դուք` հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ հրաշալի խորհուրդ ևս` այն ձեզ առաջնորդում է դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ձեռք բերած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ներդնելու մեր ժողովրդի բարօրությանն ու երկրի հզորացմանը` իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ: Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ: Եվ թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները:

Հարգանքով` Հ. Բալասյան

29.05.12