Մարզական փառատոն Print

Սեպտեմբերի 14-ին Բյուրեղավանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ամենամյա մարզական փառատոն: Միջոցառմանը մասնակցեցին համայնքի` մարզադպրոցի, հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանի սաները: Փառատոնի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց քաղաքապետ Հակոբ Բալասյանը, ով հաջողություններ մաղթեց մարզիկներին և նշեց, որ հաղթելու է բարեկամությունը: Փառատոնին մասնակցեցին 150-ից ավելի մարզիկներ: Ներկայացվեցին 7 մարզաձևեր` կոխ ըմբշամարտ, ատլետիկա (100մ վազք), բազկամարտ, կշռաքարի բարձրացում, մինի ֆուտբոլ, շախմատ, նարդի: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ լավագույնները` սպորտային համազգեստներով ու պատվոգրերով: Միջոցառման նպատակն է` խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը Բյուրեղավան համայնքում:

15.09.12