Շնորհալիները կմասնակցեն ցուցահանդեսին Տպել

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նաև բյուրեղավանցի շնորհալի երիտասարդներ Սամվել Դալլաքյանի, Վարդուհի Ուզունյանի, Լիլիթ Սիրադեղյանի, Աշոտ Բեգլարյանի և Նարեկ Թովմասյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը այցելուներին կընդունի մինչև դեկտեմբերի 22-ը:

13.12.12