Շարադրության մրցույթ Տպել

Վերջին մի քանի տարիներին Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ հայկական բանակի տարեդարձին ընդառաջ քաղաքի դպրոցներում բարձր դասարանցիների միջև կազմակերպվում է ստեղծագործական շարադրության մրցույթ` նվիրված բանակի օրվան: Այս տարի ևս հանձնարարվել է դպրոցի տնօրեններին կազմակերպել այդ միջոցառումը, որը ընդունվել է աշակերտների կողմից մեծ ոգևորությամբ: Այդ առիթով քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, ում կողմից ընտրվել է շարադրության վերնագիր` «Ծառայում եմ հայրենիքիս»: Այս մրցույթին, համայնքի հիմնական դպրոցից մասնակցելու է 3 դասարան, իսկ ավագ դպրոցից` 6 դասարան: Մասնակցությունը բարձր դասարանների միջև է: Կընտրվի լավագույն շարադրությունը և կխրախուսվի համայնքի ղեկավարի կողմից:

Մերի Կարապետյան

24.01.13