Հերթական մրցաշարը նվիրված էր ՄՕԿ-ի հիմնադրմանը Տպել

1967թ. ՄՕԿ-ը որոշում կայացրեց հունիսի 23-ը համարել Միջազգային օլիմպիական օր: ՄՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց Պիեռ դը Կուբերտենը: Կոնգրեսը որոշեց 1896թ. Օլիմպիադան անցկացնել Հունաստանում: Հիմա յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվում են Օլիմպիական խաղեր: Այդ առիթով Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվել էին մրցաշարեր նվիրված ՄՕԿ-ի օրվան: Բյուրեղավան քաղաքը ևս անմասն չէր: Օրեր առաջ քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ մարզական միջոցառում, որտեղ մասնակցում էին մարզադպրոցի սաները՝ շուրջ 120 երեխա: Մրցաշարը սկսվեց կրոսավազքով, այնուհետև մարզադաշտում հանդիպեցին 2001 և 2002թթ-ի ծնված պատանի ֆուտբոլիստները` մարզիչ Հարություն Ծատրյան: Հանդիպման ավարտին հաշիվը 3 : 2 էր` հօգուտ 2002թ-ի ծնվածների: Ներկայացվեց բռնցքամարտ և կշռաքարի բարձրացում: Կրոսավազքի մրցանակային տեղերը զբաղեցրին աղջիկներից՝ Ֆլորա Բադալյանը` 1-ին տեղ, Լուսինե Ղուկասյանը` 2-րդ տեղ, Ասյա Վիրաբյանը` 3-րդ տեղ: Տղաներից Անդրեյ Հովհաննիսյանը` 1-ին տեղ, Գևորգ Վարդանյանը` 2-րդ տեղ, Հարություն Սոմունջյանը` 3-րդ տեղ: Բռնցքամարտ մարզաձևից հաջողություններ ունեցան Գոռ Չոբանյանը և Սերգեյ Ասատրյանը: Կշռաքարերի բարձրացումով աչքի ընկան 1-ին պատվավոր տեղը գրաված Սևակ Հովհաննիսյանը, իսկ Լևոն Հակոբյանը և Վոլոդյա Նավասարդյանը գրավեցին 2-րդ, 3-րդ տեղերը: Հաղթողներն արժանացան նվերների և պատվոգրերի քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից, ով կարևորում է սպորտի մասսայականացումը համայնքում: Կարևորելով նման մրցաշարերը, որտեղ առանձնանում են լավագույնները ցանկանանք, որ նրանց մի օր կտեսնենք օլիմպիական հարթակներում:

25.06.13.