Համատիրության առաջնային խնդիրը Տպել

Արգամ Շառյանն այս տարվա մայիսի 1-ից ղեկավարում է «Բյուրեղավան» համատիրությունը: Քաղաքապետարան և համատիրություն համագործակցության շնորհիվ բազմաթիվ աշխատանքներ իրականցվել և շարունակվում են իրականություն դառնալ: Չնայած այն փաստին, որ բնակչությունն ունի կուտակված մեծ պարտքեր, այնուամենայնիվ հավաքագրած որոշակի գումարներով լուծվել են տարբեր հարցեր: Ամռան ամիսներին շենքերի բակերում տեղադրվել են կարուսելներ, զրուցարաններ: «Առաջնային խնդիրը բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնավերանորոգման հարցն է, ինչը կապված է մեծ գումարների հետ: Մեկ բնակարանի տանիք վերանորոգելու համար անհրաժեշտ է մոտ 300.000 դրամ, որի հնարավորությունը չունի համատիրությունը և չէնք էլ կարողանում բնակիչներից կատարել գանձումները» -նշում է Արգամ Շառյանը: Այս պահին հատված առ հատված մասնակի վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները, պատվում են իզոգամով, իսկ հին ազբոշիֆրերը՝ փոխվում նորով: «Բյուրեղավան» համատիրությունը «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համատեղ կատարել է թիվ 29, 30. 33 շենքերի քայքայված կոյուղիների հիմնանորոգման աշխատանքները: Կոյուղագծերի հին, քայքայված, չուգունե խողովակները փոխվել են նոր պլաստմասսե, դիմացկուն խողովակներով՝ շուրջ 68գծամետր երկարությամբ (թիվ 48շ-ը և 24շ-ի 1-ին մուտքը): Համատիրության նախագահի խոսքերով քաղաքացիներից հիմնականում ստացվում են դիմումներ կապված կոյուղու, ջրագծերի խողովակների, տանիքներ փոխելու հետ: Փաստն այն է, որ քաղաքացին պահանջում է, սակայն չի վճարում: Ամբողջովին փոխվել են թիվ 2, 18,19, Բ 1 թաղամասի՝ 13, 14 բազմաբնակարան շենքերի ներսի ջրի խողովակները: Այս աշխատանքներն ընթացքի մեջ են նաև այլ շենքերում: «Եթե ժողովուրդը կարողանա վճարել գումարը, կլուծենք շատ խնդիրներ: Քաղաքապետ Հակոբ Բալասյանն է աջակցում համապատասխան շինանյութով կամ որոշակի գումարով, որի համար շնորհակալ ենք: Վերելակի տանիքներ են վերանորոգվել, մուտքերի դռներն են փոխվել, շենքերի աղբատարները փակվել են դռներով»- փաստում է Ա. Շառյանը և հավելում. «Առջևում ձմեռ է, համատիրությունը կատարում է ձմռան նախապատրաստական աշխատանքները»:

31.10.13.