«Մեկնարկ» երիտասարդական ծրագիր Print

Բյուրեղավանի քաղաքապետարանում Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, բյուրեղավանցի ուսանողուհի, մասնագիտությամբ լեզվաբան Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակում իրականացրեց "Թակենք հաջողության դուռը" ծրագիրը: Ծրագրի շրջանակում բյուրեղավանցի երիտասարդներն իրենց մասնակցությունն ունեցան սեմինար-դասընթացին: Սեմինարի ընթացքում քննարկվեցին՝ 1. ՀԿ-ների դերը երիտասարդների կյանքում, 2. Ինչպես կարելի է դիմել միջազգային ուսումնական կենտրոններին, 3. Ինչպես ճիշտ ներկայացնել գիտելիքները և այլն: «Մեկնարկ» ծրագրի համակարգող Ռուզաննա Մանյանը հանգամանալից ներկայացրեց Երիտասարդական ակումբների դաշնության ծավալած գործունեությունը: Քննարկվեցին նաև երիտասարդության հիմնախնդիրները, լուծման տարբերակներն ու մեթոդները, մասնակիցները ծանոթացան հասարակական կյանքում ներգրավվելու մեխանիզմերին: Ներկայացվեց ձեռնարկատիրական գործունեության ու ֆինանսների վերաբերյալ տեղեկատվություն և օրենսդրական դրույթները, ինչպես նաև տեղական և միջազգային կառույցների գործունեությունը և իրականացվող երիտասարդական ծրագրերը: Դասընթացի վերջում հոգեբանական թեստի միջոցով փորձեցին պարզել մասնակիցների պատրաստվածությունը: Որոշվեց համայնքում ստեղծել երիտասարդական ակումբ՝ Արփինե Սարգսյանի ղեկավարությամբ, հետագա գործունեությունը համակարգելու, երիտասարդական ակումբների դաշնության հետ համագործակցելու նպատակով:

03.12.13.